Ընտրություններում Էրդողանի հաղթանակից հետո թուրքական լիրայի արժեքը մոտեցել է ռեկորդային նվազագույնին

Լուրեր

07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Բոլորը

Թուրքական լիրան մոտեցել է ռեկորդային նվազագույնին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակից հետո, գրում է Bloomberg-ը։

Նշվում է, որ առավոտյան լիրան արժեզրկվել է 0,38 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 20,0485 լիրայի։ Մայիսի 26-ին լիրան նվազել էր ռեկորդային ցածր մակարդակի՝ 20,6-ի՝ մեկ դոլարի դիմաց:

Ըստ Morgan Stanley-ի՝ լիրան կարող է փլուզվել 29%-ով՝ հասնելով 26 լիրայի՝ մեկ դոլարի դիմաց, ավելի արագ, քան նախկինում կանխատեսվում էր, և մինչև 2023 թվականի վերջը վաճառվի մեկ դոլարի դիմաց 28 լիրայով։ Բանկի վերլուծաբանների նման կանխատեսումը հիմնված է այն ենթադրության վրա, որ Էրդողանը շարունակելու է հավատարիմ մնալ իր տնտեսական քաղաքականությանը՝ ցածր մակարդակի վրա պահելով Կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքը։

Wells Fargo & Co-ի վերլուծաբաններն էլ կանխատեսում են, որ ընթացիկ եռամսյակի վերջում լիրան կնվազի մինչև 23-ի՝ մեկ դոլարի դիմաց։

«Էրդողանի հաղթանակը որևէ օտարերկրյա ներդրողի չի բավարարում»,- Bloomberg-ին ասել է Tellimer-ի ստրատեգ Հասնայն Մալիքը։

Նա զգուշացրել է, որ շատ բարձր գնաճի, շատ ցածր տոկոսադրույքների և զուտ արտարժույթի պահուստների բացակայության պայմաններում կառաջանա ցավալի ճգնաժամ, որը կազդի բոլոր ակտիվների վրա։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանը ստացել է 52,1 տոկոս ձայն։

Էմմա Չոբանյան