«Ճանաչիր Հայաստանը»․ ցուցահանդեսի նպատակը Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժն ու առանձնահատկությունները ներկայացնելն է․ Գյումրիում պանելային քննարկումներ են անցկացվել

Լուրեր

08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
Բոլորը
Մայիսի 27-28-ին Շիրակի մարզը մասնակցել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսին․ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
Ցուցահանդեսի երկու օրերի ընթացքում ներկայացվել է Շիրակի մարզի զբոսաշրջային ներուժն ու առանձնահատկությունները՝ գաստրոտաղավարում պատրաստվել է մարզին բնորոշ կերակրատեսակ՝ պանրխաշ, ներկայացվել է գյուղական ֆոլկլոր, իլիկ մանել, օրորոցային, խաղիկներ, խնոցի, ճախարակ, գոբելենի աշխատանքներ, քանդակագործություն, Արթիկ տուֆի նմուշներ, գորգեր, դազգահի վրա գորգ գործելու գործընթաց, բրդյա արտադրանք, մանող սարք, կենդանական և բուսական աշխարհ և թանգարանային նմուշներ։
Ցուցահանդեսի նպատակը Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժն ու առանձնահատկությունները, արկածային տուրիզմի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու խոհանոցը ներկայացնելն է եղել։
Ցուցահանդեսին զուգահեռ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն պանելային քննարկումներ է անցկացրել ոլորտի ներկայացուցիչների համար՝ միջազգային, տեղական փորձագետների մասնակցությամբ, որին մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն ու զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։