Ալիևին պատասխանողը ես չեմ, իմ տիրույթում չէ. Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ճեպազրույց է տալիս։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ցանկություն չունի արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։
«Ադրբեջանի նախագահին ո՛չ արձագանքողը, ո՛չ պատասխանողը ես չեմ, դա իմ տիրույթում չէ, ուղղակի շատ կարճ՝  կա բավական ակտիվ պրոցես ու սեղանի շուրջ նույն Ադրբեջանի նախագահն ամբողջովին այլ բան է խոսում», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Սանոսյանը:

«Կարծում եմ՝ բոլորիս համար կարեւոր է, թե որ երկիրը բանակցությունների սեղանի շուրջ ինչ է խոսում, ինչ դիրքորոշում է արտահայտում: Թե մեր կողմն ինչ է խոսում, բավական պարզ բազմաթիվ անգամ երկրի ղեկավարի կամ ԱԳ նախարարի կողմից լսել ենք»,- նշեց նախարարը:

Պատասխանելով անկլավների վերաբերյալ հարցին Սանոսյանը նշեց․ «Բանակցություններում անկլավների հետ կապված տարբեր քննարկումներ և սցենարներ կան։ Ակնհայտ է, որ երբ այդ պրոցեսը հասունանա, կարևոր դերակատարում կունենան այդտեղ իրավական փաստաթղթերը։ Այսինքն` որևէ տարածք, որևէ կարգավիճակ ունենալու համար գոյություն ունեն իրավական հիմքեր։ Կարծում եմ` այդ ժամանակ գործընկերները կտեսնեն` որ տարածքը ինչ իրավական հիմք ունի»:

Նախարարի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ անկլավային տարածքներ ունեն թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերը։ «1990–ականների պատերազմից հետո հատկապես Տավուշի մարզում ունենք տարածքները, որոնք գտնվում են հիմա Ադրբեջանի տիրապետության տակ։ Կարծում եմ` այդ ամենը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի»։
Սանոսյանն ընդգծեց, որ համաձայն չէ այն դիտարկման հետ, թե անկլավները հանձնվում են. «Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են»։

Ինչ վերաբերում է նրան, որ վիճահարույց տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դեպքում հնարավոր է պետական նշանակության ճանապարհներ հայտնվեն թշնամու վերահսկողության տակ` Սանոսյանը նշեց, որ բոլոր սցենարների դեպքում պետք է գտնեն լուծումներ և ինչպես Սյունիքում գտան լուծումներ` փոխարինող ճանապարհներով, այս դեպքում էլ ելքեր կմտածեն։ Նախարարը հորդորեց դեպքերից առաջ չընկնել և համբերել։

Մանրամասները՝ տեսանյութում։