«Լուսավոր Հայաստան»-ն ու «Հանրապետություն»-ը պատրաստ են միավորվել մեկ ուժի մեջ. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է․ 

« Ընտրություններից առաջ «Ելք» դաշինքի 3 ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը», նախընտրական պլատֆորմում գրել էին մեկ ուժ դառնալու մասին։ Սակայն քիչ անց պարզվեց, որ նրանք բազում տարաձայնություններ ունեն, եւ մեկ ուժի գաղափարն անիրականանալի է։ Հատկապես 2018-ի ապրիլից առաջ տարաձայնությունները սրվեցին։ «ՔՊ»-ն դուրս եկավ քայլարշավի, իսկ մյուս երկուսը նրան մենակ թողեցին՝ մերժելով այդ պայքարը եւ համարելով, որ կա «երրորդ ճանապարհ»։ Մեկ տարի շարունակ լրագրողները «Ելք»-ին տվել են այդ հարցը՝ ե՞րբ եք մեկ կուսակցություն դառնալու։ «Ելք»-ականներն այդ հարցից նեղվում էին, խուսանավում։ Այժմ, երբ «Ելքը» եկել է իշխանության, իսկ իրականում իշխանության է եկել «ՔՊ»-ն, մյուս 2 ուժերը, «իրենց կամքից անկախ», հայտնվել են իշխանության մեջ եւ վերանայել իրենց դիրքորոշումը։ Մեր տեղեկություններով, «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունն» արդեն պատրաստ են միավորվել մեկ ուժի մեջ, բայց այժմ թելադրողը «ՔՊ»-ն է, որը չի մոռացել գործընկերների ապրիլյան պահվածքը։ Հեղափոխությունից հետո նախ քննարկվում էր 30/70 հարաբերակցությունը․ նախընտրական ցուցակում 30 տոկոս՝ «ԼՀ» եւ «Հանրապետություն», 70 տոկոս՝ «ՔՊ», ինչին երկու ուժը դեմ են եղել։ Հիմա էլ, մեր տեղեկություններով, «ՔՊ»-ականները 30-ին համաձայն չեն։ Հատկապես «ՔՊ» ներքեւի էշելոնը կտրականապես դեմ է դաշինքով ընտրությունների գնալուն՝ իրենք հաղթել են եւ ուզում են հաղթանակը միայնակ վայելել։ Այնպես որ՝ նոր դաշինքի ձեւավորումն ավելի շատ բարոյական, հոգեբանական հարթության մեջ է, քան ընտրություններում հաղթելու տրամաբանության։  

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: