ԲԱՆԱՎԵՃ․ Ալիևի բացահայտումը ՌԴ-ի մասին, ՀՀ-Ադրբեջան բանակցության ապագան․ ի՞նչ է կատարվում

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը փաստաթուղթ չստորագրեցին։ Հակառակը, երեք ղեկավարների եռակողմ հանդիպումը տևել է ընդամենը 20 րոպե։ Մինչ այդ Պուտինն առանձին-առանձին է հանդիպել մյուս ղեկավարների հետ։

Մեկ շաբաթից կհանդիպեն փոխվարչապետներ Գրիգորյանը, Օվերչուկը, Մուստաֆաևը՝ շարունակելու ապաշրջափակման հարցով քննարկումները։ Օվերչուկը հստակեցրել է, որ չհստակեցված հարցերը զուտ տեխնիկական են, բայց շատ կարևոր մանրուքներ են: Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանահատման կարգի մասին է` ինչպես է իրականացվելու սահմանային և մաքսային վերահսկողությունը:

ԵՏՄ նիստում, ուր Ալիևը հայտնվել է այն բանի բերումով, որ հայկական կողմը վետո չի կիրառել, բանավեճ տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև՝ այն բանից հետո, երբ Ալիևն օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Փաշինյանը հակադարձեց, որ միայն մեկ միջանցք կա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որը Լաչինի միջանցքն է, և որը պիտի ՌԴ-ի խաղաղապահների հսկողության տակ գտնվեր։ Փաշինյանն ասաց՝ ՀՀ-ն պատրաստ է բացել տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության և օրենքների համաձայն։

Ալիևը հերքեց, որ ինքը տարածքային պահանջ ունի ՀՀ-ից, և նշեց, որ իր ինքը «միջանցք» բառն օգտագործում է նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի մասին խոսելիս։ Նկատի ունի ռուս-իրանա-ադրբեջանական միջանցքը, և որ միջանցք բառը որևէ մեկի տարածքի հանդեպ ոտնձգություն չի հանդիսանում։

Բայց այնտեղ մի կարևոր մանրուք կար՝ Ալիևը հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ադրբեջանին աջակցում է նաև Ռուսաստանը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Շատ հետաքրքիր է իմանալ, որ ձեր նշած նախագծին աջակցում է Ռուսաստանը։ Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Ես գիտեմ, որ Ռուսաստանն աջակցում է մեր տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացմանը»։

Իսկ Պուտինը չհերքեց Ալիևի ասածը, որ ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Հունիսի 1-ին Քիշնևում սպասվում է Ալիևի և Փաշինյանի նոր հանդիպումը՝ Շառլ Միշելի, Էմանուել Մակրոնի, Օֆալ Շոլցի միջնորդությամբ։

Factor TV-ում այս հարցերի շուրջ հրավիրված բանավեճին մասնակցում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանը, ԱԺԲ ներկայացուցիչ Վահագն Ավագյանը, «Ազատ Հայաստան» նախաձեռնության հիմնադիր Էդգար Առաքելյանը, քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։