Հայաստանը տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշն ունի․ Պուտինը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ինտեգրումից։ Նա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում առաջարկել է քննարկել ինտեգրացիոն համագործակցության կոնկրետ հարցեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԵՏՄ շրջանակներում համագործակցությունն առաջ է ընթանում իսկապես բավականին հաջող»,- ասել է Պուտինը։

Նա մեջբերել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքերն այն մասին, որ «Հայաստանը հիմնական շահառուն է, քանի որ Հայաստանն ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է՝ նախորդ տարեվերջին այն կազմել է 12,6 տոկոս, իսկ 2023 թվականին՝ 12,1 տոկոս։

«Սա, իհարկե, լուրջ ցուցանիշ է, շատ լուրջ»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ն բարձր է գնահատում միության անդամ բոլոր երկրների հետ սերտ գործընկերությունը։

«Այսօր մենք նախ պետք է նեղ ձևաչափով կարծիքներ փոխանակենք զարգացման հիմնական ուղղությունների, մեխանիզմների մասին, որոնք մենք օգտագործում ենք այդ զարգացման համար, իսկ հետո կշարունակենք մեր հանդիպումը ընդլայնված կազմով»,- նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ ընդլայնված կազմով հանդիպմանը տեսակապով մասնակցելու են Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ինչպես նաև անձամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Էմմա Չոբանյան