990 մլն դրամ հատկացվեց մարզերի ենթակառուցվածքների վերանորոգման համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Կառավարությունը 8 մարզերի հատկացրեց 999 մլն դրամ սուբվենցիոն 28 ծրագրերի իրականացման համար: Համապատասխան նախագիծը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը հայտնեց, որ Կառավարությունն այս տարի մազերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։
«2021 թվականին այդ գումարը 4.7 մլրդ էր, 22 թվականին՝ 5.9, իսկ հիմա մոտեցել ենք 9 միլիարդի. դա նաև մեր այն որոշումների արդյունք է, որ մենք ծրագրերը մեկ տարի ավելի շուտ ենք ընդունում, ինչը բերում է նրան, որ կարողանում ենք մրցութային գործընթացները և շինարարությունն ավելի վաղ սկսել:

2023 թվականի բոլոր ծրագրերը մենք արդեն հաստատել ենք, վերջնարդյունքում ունենք 259 հայտ, որոնք կազմում են շուրջ 87 մլրդ դրամ, որից 46 մլրդ դրամը Կառավարության մասնաբաժինն է: Մենք 12 ծրագիր վերադարձրել ենք համայնքներ, մնացած 259 ծրագիրը, որոնք հաստատել ենք, դրանցից 2-ն արդեն ավարտվել է, որոնցից մեկին այսօր գումար հատկացրեցինք: 24-ում շինարարություն է, մի մասում մրցութային գործընթացներ են, 47-ում մրցութային պայմանագրերը կնքվել են, այսինքն՝ առաջիկայում կմտնեն շինարարության փուլ: Մյուսներում, որոնք մենք պայմանով էինք հաստատել, գործընկերները համապատասխան փոփոխությունները, շտկումներն են անում, որպեսզի նախապատրաստեն մրցութային գործընթացին»,- նշեց Սանոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։