Աջակցում ենք ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունները Վաշինգտոնում, Բրյուսելում, թե աշխարհի այլ կետում. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

Լուրեր

25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի տարածաշրջանային այցի ու Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի մասին հարցերին․ գրում է VOA-ն։

Իր խոսքում պետքարտուղարության խոսնակը հրաժարվել է մանրամասներ տրամադրել Բոնոյի այցի վերաբերյալ՝ նշելով միայն.

«Ցանկանում եմ ասել, որ մենք շարունակում ենք ներգրավված լինել քննարկումներում: Մենք ողջունում ենք հաղորդագրությունները նրա մասին, որ կողմերը շարունակում են ինքնուրույն ներգրավվել քննարկումների մեջ։ Մենք վերահաստատում ենք մեր համոզմունքը, ինչպես հստակեցրել է պետքարտուղար Բլինքենն անցյալ շաբաթ, որ խաղաղությունը հասանելի է, և որ ուղիղ երկխոսությունն առանցքային դեր ունի խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու հարցում, և մենք կշարունակենք աջակցել կողմերին այս գործում, այդ թվում՝ նրանց հետ ուղիղ ներգրավման միջոցով»,- ասել է նա:

Անդրադառնալով Մոսկվայում կողմերի միջև եռակողմ հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինի հետ՝ խոսնակն ընդգծել է.

«Մենք կողմ ենք երկու կողմերի միջև ուղիղ բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ ուղիղ բանակցությունները կարևոր են վերջնական տևական կարգավորման հասնելու համար, որը, մեր կարծիքով, հասանելի է, եթե երկու կողմերը կարողանան համաձայնության գալ՝ հարթեցնելով իրենց տարաձայնությունները: Մենք աջակցում ենք, որ այդ բանակցությունները տեղի ունենան՝ լինեն դրանք Վաշինգտոնում, ինչպես անցած ամիս, Բրյուսելում՝ մի քանի շաբաթ առաջ, թե աշխարհի ցանկացած այլ վայրում: Կարևորն այն է, որ երկու կողմերը շարունակեն խոսել միմյանց հետ»,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակը: