Ադրբեջանի համար սա կլինի վերջի սկիզբը․ Արման Նավասարդյանը՝ պատերազմի վերսկսման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Հանգստյան օրերը բավականին լարված են եղել հայ-ադրբեջանական սահմանի՝ նախիջևանյան հատվածում, հակառակորդը կրակ է բացել Արարատի մարզի Զանգակատուն գյուղի ուղղությամբ։

Արդյոք Ադրբեջանը կգնա՞ սրացման՝ սանձազերծելով լայնամասշտաբ պատերազմ, և որոնք պետք է լինեն հայկական կողմի հակազդող քայլերը։ Այս և այլ հարցերի շուրջ Factor.am-ը զրուցեց Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ։

«Նախիջևանում և Նախիջևանի շուրջ տեղի է ունենում ադրբեջանա-թուրքական միլիտարիզացիայի և անեքսիայի խորը քաղաքականություն։ Այնտեղ 1921 թվականից սկսած պայմանագրերի խախտումը դրված են գլխի վրա, և, ստացվում է, որ ինչ գրված է եղել Նախիջևանի և Ադրբեջանի Սահմանադրություններում, լրիվ խախտվում է։ Նրանք իրավունք չունեն Նախիջևանում իրագործել այն գործողությունները, որոնք հիմա անում են, քանի որ Նախիջևանն, ընդամենը, տրված է Ադրբեջանին խնամակալության։ Ադրբեջանը ոչ միայն ինքն իրավունք չունի նման քաղաքականություն վարել այնտեղ, այլ նաև պետք է թույլ չտա այլ երկրների ներկայությունը»,- ասաց Արման Նավասարդյանը՝ ընդգծելով, որ նախիջևանյան սահմանին տիրող վերջին օրերի լարվածությունը պետք չէ կապել այսօրվանից Ադրբեջանում սկիզբ առած զորավարժությունների հետ, քանի որ սա Ալիևի ընդհանուր սցենարի մի մասն է։

Հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը, երբ հակառակորդը կրակում է իր պետական սահմանի ուղղությամբ, Արման Նավասարդյանը պատասխանեց․ «ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործեն։ Հայկական կողմը շատ ակտիվորեն պետք է այս խնդիրը բարձրացնի։ ՀԱՊԿ-ը կարևոր կազմակերպություն է, բայց այնտեղ կան երկրներ, որոնցից անձամբ ես ոչ մի օգնութուն չէի սպասի»։

Արման Նավասարդյանն այս հարցում առանձնացրեց Բելառուսն ու Ղազախստանը։ «Նազարբաևն, օրինակ, այնպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ, որտեղ Հայաստանն, ընդհանրապես, տեղ չունի, իսկ սա պաշտոնական Երևանը չի կարող ասել»,- նկատեց դեսպանը՝ ընդծելով, որ պատերազմի վերսկսումը հակառակորդին այս պահին ձեռնտու չէ, քանի որ դա կլինի Ադրբեջանի վերջի սկիզբը։

Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին արած հայտարարության մասին, թե ՀՀ Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, Արման Նավասարդյանն ընդգծեց, որ այս հայտարարությունից չի կարելի հստակ ենթադրել, թե պատերազմ կսկսվի, քանի որ, սովորաբար, պատերազմի վերսկսման մասին նախապես չեն հայտարարում․ «Լայնամասշտաբ պատերազմները երբեք ահազանգով կամ զգուշացումով չեն եղել, բայց մենք պետք է միշտ դրան պատրաստ լինենք»։

Անդրադառնալով Արցախի հարցում նոր իշխանության, մասնավորապես, Արտաքին գործերի նախարարության վարած քաղաքականությանը՝ դեսպանը նշեց․ «Մեր արտաքին քաղաքականության խնդիրը պետք է լինի բոլորին բացատրել, որ Արցախի հարցով միայն մեր խնդիրը չի լուծվում։ Իսկ նոր իշխանություններն ամեն ինչ անում են, որ ուղղվեն այն վրիպումները, որոնք եղել են»։

Աղավնի Սուքիասյան

 

Մանրամասները՝ տեսանյութում։