Էրդողանը Տարոն Աճեմօղլուին կառաջարկի ղեկավարել երկրի տնտեսությունը

Լուրեր

05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:47
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05.06.2026 | 14:46
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել
05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
05.06.2026 | 14:01
Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում
05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
05.06.2026 | 13:44
«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 13:43
Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
05.06.2026 | 13:42
Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից․ Մարուքյան
05.06.2026 | 13:34
Օվերչուկը հայտարարել է, թե ԵՄ-ի օգնությունը Հայաստանին ոչինչ չի լուծի
05.06.2026 | 13:27
ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին
Բոլորը

Թուրքիայի քաղաքական կուլիսներում խոսվում է այն մասին, որ հնարավոր է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր կառավարությունում պաշտոն առաջարկի աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին. տեղեկացնում է ermenihaber-ը:

 Թուրքական «Հաբերթյուրք» թերթի հոդվածագիր Նագեհան Ալչըն այս մասին գրել է. «Աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկը հանդիսացող Աճեմօղլուն Թուրքիայի տնտեսության կառուցվածքային խնդիրներին արմատական լուծում առաջարկող մի տեսլականով պատմական դեր կարող է կատարել: Էրդողանը միշտ եղել է բոլորին զարմացնող առաջնորդ: Նա կարող է Աճեմօղլուին առաջարկել ղեկավարել Թուրքիայի տնտեսությունը»:

 Ալչըն նշել է, որ այս տեղեկությունը հիմնվում է վստահելի աղբյուրի վրա և ավելացրել. «Այն հավանականությունը, որ այս հիասքանչ լուրը իրականություն կդառնա, ինձ շատ է հուսադրում»:
 
Նշենք, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել հայազգի աշխահահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ և վերջինս պատրաստակամություն էր հայտնել աջակցել Հայաստանին և ընդունել է այցի իր հրավերը:

«Հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում», – Ֆեյսբուքում գրել էր Փաշինյանը: