Նախորդ տարվա փառատոնին 10․000 գիրք էր վաճառվել․ ԿԳՄՍ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
Բոլորը

Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնին նվիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ փառատոնն անցկացվում է 2017 թվականից և նախորդ տարվանից միջազգային բնույթ է ստացել՝ ընդլայնելով համագործակցությունը տարբեր կազմակերպությունների, հրատարակչությունների, հեղինակների, գրաքննադատների, ոլորտի այլ մասնագիտական խմբերի հետ:

«Փառատոնը դառնում է միջազգային հարթակ, ինչը կարող է էլ ավելի կշիռ հաղորդել այստեղ իրականացվող ցանկացած միջոցառման ու բարձրացնել գրավչությունը: Կարևորում եմ այն, որ փառատոնին մասնակցում են շուրջ 40 հրատարակիչներ, ինչպես կայացած, այնպես էլ սկսնակ: Զարմանալի չէ, որ նախորդ տարվա փառատոնին շուրջ տասը հազար գիրք է վաճառվել: Կան հրատարակիչներ, որ նշում են՝ միայն փառատոնի օրերին նույնքան գիրք են վաճառում, որքան ամբողջ տարվա ընթացքում»,-նշեց նախարարն ու հավելեց՝ փառատոնը դառնում է գրականության մասին խոսելու, նոր գրքեր ներկայացնելու և այդ գրքերի միջոցով մեր հեղինակներին ճանաչելի դարձնելու հարթակ:

Անդրեասյանի կարծիքով՝ փառատոնը կարող է համագործակցել նաև կրթական հաստատությունների հետ և դպրոցականների, ուսանողների ամենահաճախելի միջոցառումներից մեկը դառնալ:

Նշենք, որ գրքի երևանյան միջազգային փառատոնը 2023-ին գրողներին, հրատարակիչներին ու ընթերցողներին կհամախմբի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Մայիսի 25-27-ին փառատոնի շրջանակում Մայր թատրոնի տարբեր հարթակներում կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, կլինեն հանդիպումներ տեղի և աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած անվանի հեղինակների, ոլորտի այլ ներկայացուցիչների հետ, իսկ փառատոնի շրջանակում գործող գրքի տոնավաճառից հնարավոր կլինի նախընտրելի գրքերը ձեռք բերել 20-ից 50 տոկոս զեղչով:

Մանրամասները՝ տեսանյութում։