Ուզում եմ կոռուպցիան կանխվի․ Հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի ընտրության հարցը։

Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ելիզավետա Դանիելյանի և Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները։ Ազգային ժողովը երեք թեկնածուներից պետք է ընտրի մեկ թեկնածու։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանը ներկայացրեց Արմեն Դանիելյանի թեկնածությունը։

«Ինչո՞ւ եմ հավակնում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի պաշտոնին։

Գաղտնիք չէ, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում առանցքային ու կարևոր նշանակություն ունի Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատը։

Հնարավորության դեպքում ցանկանում եմ այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում իմ համեստ մասնակցությունը, ներդրումն ունենալ՝ իմ գիտելիքները, փորձառությունը, մասնագիտական և անձնական որակներն այդ ոլորտում ծառայեցնելու համատեքստում։ Ավելի պարզ ասած՝ ցանկանում եմ, որ այդ երևույթը, խոսքը կոռուպցիոն դրսևորումների մասին է, Հայաստանում հնարավորինս վերանա, կանխվի»,- ելույթ ունենալով ԱԺ նիստում՝ նշեց Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։