«Դուք եկել եք նոր Հայաստան». մեկնարկել է «Արի տուն» ծրագրի անցումային փուլը

Լուրեր

04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների մատակարարումը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
Բոլորը

Հուլիսի 2-ին սփյուռքի նախարարությունում մեկնարկեց «Արի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի անցումային փուլը, որին մասնակցում են 61 պատանիներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Չեխիայից, Սլովակիայից, Գերմանիայից, Կիպրոսից, Իրաքից և ԱՄՆ-ից. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նրանց բարի գալուստ ու բարի վերադարձ մաղթեց և հույս հայտնեց, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կհասցնեն ճանաչել իրար, մտերմանալ: «Դուք եկել եք նոր Հայաստան, որտեղ երկրի տերը հասարակ քաղաքացին է: Շատ բան է փոխվել շնորհիվ թավշյա հեղափոխությանը, որն իրականացվեց նաև սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ: Սա հայ մարդու հաղթանակն էր: Սակայն այն դեռ ավարտված չէ, որովհետև մեր անձի, անհատի, մտածելակերպի, արժեհամակարգի մեջ ևս պիտի փոփոխություններ լինեն: Դուք այս օրերի ընթացքում կբարելավեք հայերենի ձեր իմացությունը, կայցելեք Հայաստանի պատմամշակութային վայրեր, սակայն ես ձեզ պիտի խնդրեմ, որ շատ շփվեք հասարակ մարդկանց հետ, ճանաչեք ձեր հայրենիքը նաև իր բնակիչներով»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:

 Նախարարն ընդգծեց, որ համայն հայության նորարար, ստեղծագործ միտքը, ներուժը պետք է ծառայի ի նպաստ Հայաստանի, ի բարօրության հայ մարդու: «Միասնական և ամեն մի հայի նկատմամբ հոգատար լինելով՝ մենք կարող են լուծել յուրաքանչյուր խնդիր: Այսօր պետությունն իր առջև նպատակ է դրել առավել ամրապնդել, սերտացնել կապերը սփյուռքի հետ, և մեր գերխնդիրն է՝ այնպիսի երկիր ստեղծել, որ բոլոր ցանկացողները կարողանան վերադառնալ»,-շեշտեց սփյուռքի նախարարը:

 Իրաքահայ Ռիտա Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար և նշեց, որ երկու օր է, ինչ Հայաստանում է, սակայն արդեն գտել է իր հանգստությունը: «Զգացի՝ կարծես մայրս ինձ գրկեց»,-ասաց Ռիտան:

Ծրագիրը կտևի մինչ հուլիսի 14-ը, որի ընթացքում մասնակիցները կլինեն Հայաստանի պատմամշակութային վայրերում, թանգարաններում, այցլելություն կկատարեն զորամաս, շախմատի մրցախաղ կունենան սփյուռքի նախարարի հետ, կհանդիպեն մշակույթի գործիչներին: