ՀՀ իշխանությունները երբեք չեն պայքարել ԼՂ տարածքի համար, բանակցությունները եղել են իրավունքների մասին․ Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետն անդրադարձել է վերջին հանդիպումից հետո արված հայտարարությանը, որտեղ փոխադարձաբար խոսվել է տարածքային ամբողջականությունները ճանաչելու մասին: Այստեղ նոր բան չկար
«Կարելի է ասել՝ նորությունը Ադրբեջանի կողմից ՀՀ-ի 29.8 քառ. կմ տարածքի ճանաչումն էր, և ՀՀ-ի կողմից Ադրբեջանի 86.6 քառ. կմ տարածքը ճանաչելը:

Բայց այս նախադասությունն ունի շարունակություն. սա որևէ կերպ չի կարող խոչընդոտել Արցախի ժողովրդի իրավունքների իրացմանը: Անկլավների թեման դեռևս քննարկման առարկա պետք է դառնա:

Անկլավներին անդրադարձ կատարվում է այս կոնտեքստում, որովհետև 86.6-ի, ինչպես որ 29.8-ի մեջ մտնում են նաև անկլավները: Այսինքն՝ ՀՀ-ի 29.8 քառակուսի կմ սուվերեն տարածքը մեր իմացած տարածքն է՝ պլյուս անկլավը՝ Արծվաշենը:
Նույնը նաև հայելային արտահայտվում է 86.6-ի դեպքում, որի մեջ մտնում են անկլավները, որոնք գտնվում են ՀՀ-ի տիրապետության տակ:
Բայց անկլավների հարցը մի շարք խնդիրներ ունի, որոնք վերաբերում են անկլավների իրավական հիմքերին, հետագա քննարկումներին, որոնց արդյունքում հնարավոր է տարբեր լուծումներ լինեն, օրինակ՝ անկլավներ մնան այն երկրների տիրապետության տակ, որի տակ եղել են մինչ այժմ»,-ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե Տիգրանաշենը մտնելո՞ւ է Ադրբեջանի կազմի մեջ՝ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ձեր հարցադրումն այս պահին չունի պատասխան, քանի որ բանակցությունների ընթացքում սցենարները կարող են տարբեր լինել:
Մենք խոսում ենք գրեթե քառակուսի կիլոմետրերով հավասար տարածքների մասին, և անկլավների հարցը բանակցություններում դեռ պետք է քննարկվի:

Բնականաբար ՀՀ իշխանությունները բացառապես պետք է ելնեն ՀՀ-ի պետական շահերից: Չի կարող, օրինակ, լինել մի սցենար, որտեղ մեր վերահսկողության տակ գտնվող անկլավները կանցնեն Ադրբեջանին, բայց հակառակը տեղի չի ունենա: Մենք չպետք է թվերով խոսենք, բանակցությունները շատ նուրբ երանգներ են պարունակում, և խոսքը ոչ թե անկլավների քանակի մեջ է, այլ մենք պետք է դրանց քառակուսի կիլոմետրերը հաշվենք»:

Անդրադառնալով Արցախի խորհրդարանի հայտարարությանը՝ ՔՊ-ական պատգամավորը նշեց․ «Որևէ մեկը չի եղել ու չի կարող լինել, որ ՀՀ սուվերեն տարածքից կամ ԼՂ-ի տարածքներից նվերներ տա, այն տարածքներից, որտեղ հայ ժողովուրդը ապրել է դարերով և պետք է ապրի։
Չեմ ուզում երեկվա հայտարարությունը մեկնաբանել, քանի որ Արցախի ներքաղաքական կյանքը նրանցն է: Ես չեմ ընդունում այդ հայտարարությունը, դրա համար էլ չեմ արձագանքում:

Կարծում եմ՝ մենք կոնստրուկտիվ կերպով պետք է քննարկենք մեր առջև ծառացած մարտահրավերները, քանի որ ՀՀ իշխանությունների համար թիվ մեկ օրակարգային հարց է ինչպես ՀՀ տարածքային ամբողջականության, սուվերենության ապահովումը, այնպես էլ ԼՂ-ի հայ ժողովրդի իրավունքների և իր տարածքում անվտանգ ապրելու ապահովումը», – ասաց պատգամավորը:

«Անհնար է այնպիսի գործընթաց, որը կենթադրի մեր հանրության ապագայի մասին փաստաթղթի ստորագրում այդ հանրությունից գաղտնի,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները նպատակ ունեն ապահովել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի ինքնիշխանությունն ու անվտանգությունը եւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովումն իրենց հողի վրա՝ միջազգային մեխանիզմների ստեղծման միջոցով։

«Մենք հայտարարություն ենք արել, որը խոսում է մեր պատրաստակամության մասին։ Ադրբեջանը Բրյուսելում նույնպես հայտարարություն է արել։ Բայց այս ամենը պետք է հանձնվի թղթին, որից հետո անհրաժեշտ է գնահատել հնարավոր ռիսկերը։
Կա սահմանազատման եւ սահմանագծման խնդիր, անկլավների հարցը պետք է առանձին քննարկվի, եւ խոսքը նաեւ Հայաստանի օկուպացված տարածքների մասին է։ Երբ դա ամրագրվի թղթի վրա, այն ժամանակ հանրությունն ամեն ինչ կտեսնի։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքվի»,- շեշտեց պատգամավորը՝ հավելելով՝ այժմ բանակցություններ են ընթանում, և քանի դեռ գործընթացը ընթացքի մեջ է, համաձայնագրի կետերի վերաբերյալ արտահայտված կարծիքը, նրա կարծիքով, հետագա բանակցություններում ճկունություն թույլ չի տա։

«Երբ մենք մոտեցնենք մեր դիրքորոշումները, երբ ապահովված լինի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կմ տարածքի ինքնիշխանությունն ու անվտանգություն եւ ապահովվեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ ժամանակ քննարկումներ կանցկացնենք հանրության հետ, կհասկանանք, թե ինչ իրավական գործընթաց է ենթադրում այս փաստաթղթի ստորագրումը»,- պարզաբանեց Արթուր Հովհաննիսյանը։

Պատգամավորը կրկնեց վարչապետ Փաշինյանի այն դիրքորոշումը, որ Հայաստանում ոչ մի իշխանություն չի ասել մի բան, որը տարբերվում է գործող իշխանությունների ասածից։

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ՀՀ իշխանությունները երբեք չեն պայքարել ԼՂ տարածքի համար, բանակցությունները եղել են իրավունքների շուրջ։

Մանրամասները՝ տեսանյութում։