Տեր կանգնե՛ք Արցախին, թույլ մի՛ տվեք Արցախը սկուտեղի վրա մատուցեն Ադրբեջանին․ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տեր կանգնե՛ք Արցախին, թույլ մի՛ տվեք Արցախը սկուտեղի վրա մատուցեն Ադրբեջանին: Այս մասին ասել է ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը

Այսօր կայացած խորհրդարանի արտահերթ նիստը նվիրված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. «86.6 հազար քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու–Ստեփանակերտում ձևաչափում»:

Քննարկվեց ԱՀ խորհրդարանի հայտարարության տեքստը:

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն իր ելույթում դիմեց Հայաստանում բնակվող բռնի տեղահանված արցախահայերին՝ հորդորելով․ «Թույլ մի՛ տվեք Նիկոլ Փաշինյանին՝ կործանել Արցախը։ Դեռ հնարավորություն կա դեմն առնելու այս պարտության շղթայի։

Տե՛ր կանգնեք Արցախին, քանզի Արցախը միայն արցախցիներինը չէ, այլ ամբողջ հայությանն է։ Թույլ մի՛ տվեք այդ կործանարար իշխանությանը այսօր սկուտեղի վրա Արցախը մատուցել Ադրբեջանին»։

Մանրամասները՝ տեսանյութում։