Հրազդանի քաղաքապետը հրաժարական է տվել

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Այսօր Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն ավագանու արտահերթ նիստ է հրավիրել ու հրաժարական տվել: 

 

«Սիրելի հրազդանցիներ, հարգելի ավագանու և աշխատակազմի անդամներ

 

Շնորհակալ եմ Ձեր երկարամյա վստահության համար: Բնականաբար`յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ դեր ու նշանակություն ունեն նրա անցած ուղին, ապրած կյանքն ու ապագայի նկատմամբ ունեցած հավատը: Ես շնորհակալ եմ նախ և առաջ իմ ծնողներին` ինձ նման դաստիարակություն տալու համար, շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իրենց հարուստ կյանքի փորձով միշտ աջակցել ու եղել են իմ կողքին, շնորհակալ եմ իմ համաքաղաքացիներին` իրենց վստահության համար: Ինձ բախտ վիճակվեց լինել այն քաղաքի ղեկավարը, որտեղ միշտ պայքարն ու հաղթանակներն ընդհանուր են եղել:

Այս տարիներին մեր բազմամյա փորձն ու հմտությունները ծառայեցրինք Հրազդանի զարգացման, հրազդանցիների բարեկեցության բարձրացման ու քաղաքային տնտեսության կատարելագործման խնդիրների լուծմանը: Մեր կյանքը կառուցեցինք դժվարին, բայց արժանապատիվ մարտահրավերներին պատրաստ` մեր անցած դժվարին ճանապարհով: Գիտակցելով սեփական ինքնությունը, մենք պետք է հստակ վերաբերվենք մեր արժեքներին, սիրենք ու մեծարենք դրանք, լինենք համախմբված և ուժեղ: Ելնելով այս քաղաքական իրավիճակից, հարկ եմ համարում տալ իմ հրաժարականը: Մեկ անգամ ևս շնորհակալություն` վստահության և համատեղ աշխատանքի համար:

Խաղաղություն և համերաշխություն Ձեզ, սիրելի հրազդանցիներ»,- ասել է Դանիելյանը իր շնորհակալական խոսքում: