Սպիտակ համայնքի ղեկավարի որդու կողմից ծեծի ենթարկվելու փաստով Սարամեջի ղեկավարի ամուսինը տուժող է ճանաչվել

Լուրեր

14.09.2026 | 14:30
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սարամեջ վարչական ղեկավարի ամուսինը՝ Էդգար Հովհաննիսյանը տուժող է ճանաչվել Սպիտակ համայնքի ղեկավարի որդու՝ Գոռ Նիկողոսյանի կողմից ծեծի ենթարկվելու գործով։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասով (Առողջությանը թեթև վնաս պատճառել)։ Տուժողի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, այս պահին գործով անցնող մեղադրյալ չկա, քննչական աշխատանքները շարունակվում են»,- նշեց Աբրահամյանը։

Թեև մեղադրյալ չկա, սակայն Սպիտակ համայնքի ղեկավարի որդին խոստովանել է, որ մայիսի 18-ի երեկոյան ինքն է ծեծել Հովհաննիսյանին, ինչի հետևանքով վերջինս վնասվածքներով Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել։ Գոռ Նիկողոսյանը ձերբակալվել, սակայն ժամեր անց ազատ է արձակվել։ Քննչական մարմինների կողմից այս պահին որևէ անձի մասով ձերբակալման կամ կալանքի միջնորդությամբ դատարան դիմելու հարց չկա։

Մայիսի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին էր դիմել Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի բնակիչ, 37-ամյա Թամարա Մինասյանը և հայտնել, որ Սպիտակ համայնքում անհայտ անձը ծեծի է ենթարկել իր ամուսնուն՝ Սարամեջ բնակավայրի բնակիչ, 42-ամյա Էդգար Հովհաննիսյանին, և վերջինս մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Սպիտակ բժշկական կենտրոն։

Մայիսի 18-ին՝ ժամը 21․30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի իտալական թաղամասում գտնվող «Հայփոստ»-ի բաժանմունքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Հովհաննիսյանի և Սպիտակ քաղաքի բնակիչ, 26-ամյա Գոռ Նիկողոսյանի միջև, որի ժամանակ վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Հովհաննիսյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ռոզա Վարդանյան