ԵՄ-ն կաջակցի Կապանում «Թումո» կենտրոնի կառուցմանը. Անդրեա Վիկտորին

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում այսօր ԵՄ անդամ մի շարք պետությունների դեսպանները Գորիսում էին։ Նրանք նախ հանդիպեցին սոցիալական աշխատողների հետ, լսեցին նրանց կարիքներն ու խնդիրները։ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ևս մեկ անգամ կարևորեց Սյունիքում իրականացվող «Թիմ Եվրոպա» ծրագիրը, որը նպաստում է մարզի դիմակայությանն ու տոկունությանը: Նրա խոսքով` այս ծրագրի կարևոր ուղղություններից մեկը համայքահեն սոցիալական ծառայությունների տրամադրումն է։

Գորիսի Իմփաքթ Հաբ Սյունիք գրասենյակում ընթացող պանելային քննարկմանը մասնակցում էին սոցիալական աշխատողներ Սյունիքի տարբեր համայնքներից․ նրանք համավարակի և պատերազմի ժամանակ աշխատել են խոցելի խմբերի հետ, ինչպես նաև զբաղվել Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներով։ Մասնակիցները դեսպաններին ներկայացրին իրենց աշխատանքի կարևորությունն ու նշանակությունը։

Գորիսի պետական համալսարան այցի ժամանակ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը շեշտեց, որ հնարավոր է ոչ ֆորմալ կրթությունը միավորել ֆորմալ կրթության հետ և կարևոր է աջակցություն տրամադրել ֆորմալ կրթությանը ռազմավարության մշակման միջոցով։

«Մեծ հպարտությամբ պիտի ասեմ, որ մենք կառուցելու ենք երկու ՔՈԱՖ կենտրոն Գորիսում, ԵՄ-ն նաև աջակցում է նոր Թումո կենտրոնի կառուցմանը Կապանում»,-ասաց ԵՄ դեսպանը։

2023-ը հռչակված է որպես Հմտությունների եվրոպական տարի: ԵՄ-ն ամբողջ աշխարհում իր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով նպաստում է ժամանակակից հմտությունների ձեռքբերմանը, որոնք պահանջված են աշխատաշուկայում և նպաստում են տնտեսության վերականգնմանն ու անցմանը կանաչ և թվային տեխնոլոգիաների,նշեց ԵՄ դեսպանը։

Անի Թամրազյան