Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առթիվ

Լուրեր

14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առթիվ.

«Հարգելի՛ դատախազներ, դատախազության համակարգի աշխատակիցներ և վետերաններ,

շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա եւ Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ:

Հայաստանի Հանրապետության դատախազությունը կարեւորագույն դերակատարություն ունի երկրում օրինականության պահպանման, պետության եւ քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների հուսալի պաշտպանության, հանցավորության եւ կոռուպցիայի բոլոր դրսեւորումների դեմ անզիջում պայքարի ծավալման գործում:

Ձեր սկզբունքային ու հետեւողական աշխատանքով են պայմանավորված Հայաստանում օրենքի գերակայության հաստատումը, ժողովրդավարական արժեքների տարածումը, օրենքի եւ պետության հանդեպ հավատի ամրապնդումը, առանց որոնց անհնար է իրավական պետության կառուցումը:

Գլոբալացման գործընթացներին զուգընթաց աշխարհում անընդհատ ծնվում են պետության ու հասարակության բնականոն զարգացմանը եւ երկրի ներքին կայունությանը սպառնացող նոր մարտահրավերներ, ավելի կազմակերպված եւ բարդ ձեւեր է ընդունում անդրազգային հանցավորությունը:

 

 Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցների նվիրվածության ու մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ այդ մարտահրավերները եւս ժամանակին կչեզոքացվեն, եւ ձեր դժվարին աշխատանքը կնշանավորվի օրենքի գերակայության հաստատման գործում լուրջ ձեռքբերումներով:

Կրկին շնորհավորելով Դատախազության աշխատողի օրվա եւ Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման հարյուրերորդ տարեդարձի առթիվ` բոլորիդ մաղթում եմ առողջություն, բարօրություն, երջանկություն եւ մասնագիտական նորանոր հաջողություններ իրավական պետության կերտման ճանապարհին»,-ասված է ուղերձում: