Սերգեյ Սմբատյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան․ տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։

Անցած տարի պրն Սմբատյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հանրային հեռուստաընկերությունը համատեղ ստեղծեցին վարպետության ծնողավարության դաս այն մասին, թե ինչպես ծնողները կարող են նպաստել երեխաների զարգացմանը, խթանել նրանց ուղեղի աճը և հոգ տանել նրանց հոգեկան առողջության համար՝ օգտագործելով երաժշտության ուժը: Այս տարի մայիսի 15-ին՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ պրն Սմբատյանը միացել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ Արթիկի երկու գյուղական բնակավայրերում բացելու այլընտրանքային նախադպրոցական հաստատությունների դռները փոքրիկ երեխաների առջև:

Պարոն Սմբատյանը աջակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ բարձրաձայնելով երեխաների խնդիրները և նպաստել երեխաների իրավունքների շուրջ իրազեկվածության բարձրացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծնողական պատշաճ խնամքին և վաղ մանկության կրթության և զարգացման կարևորությանը երեխաների կյանքի լավագույն սկիզբն ապահովելու համար:

«Երբ խոսքը վերաբերում է երեխաների իրավունքներին, մենք բոլորս նույն թիմում ենք: Մենք հրավիրում ենք մարդկանց, ովքեր պատրաստ են փոփոխություններ բերել երեխաների կյանքում, ովքեր կարող են անել հնարավորն ու անհնարինը, միանալու մեզ և օգնելու ապահովել, որ Հայաստանում բոլոր երեխաներն ունենան հնարավորություններ և աջակցություն՝ իրենց ողջ ներուժը զարգացնելու համար: Մենք ուրախ ենք, որ մաեստրո Սերգեյ Սմբատյանը համաձայնել է միանալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմին, և մենք անհամբերությամբ սպասում ենք համատեղ աշխատանքի հաջորդ երկու տարիներին՝ լույս սփռելու Հայաստանում երեխաների կարիքների և նպատակների վրա»,- նշել է Քրիսթինե Վայգանդը՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպանները հայտնի անձիք են։ Որպես արվեստի, երաժշտության, կինոյի, սպորտի և այլ ոլորտների նշանավոր անձիք՝ նրանք կարևոր դեր են խաղում՝ լույս սփռելու այն մարտահրավերների վրա, որոնց բախվում են երեխաներն ամբողջ աշխարհում: Դեսպանները տրամադրում են իրենց ժամանակը` բարձրացնելու իրազեկվածությունը և մոբիլիզացնելու աջակցություն, որպեսզի օգնեն ՅՈՒՆԻՍԵՖ-ին հասնել և աջակցել առավել անապահով երեխաներին և դեռահասներին:

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ նպաստելու երեխաների իրավունքների պաշտպանությանը և աջակցելու այն ծրագրերին, որոնց շնորհիվ Հայաստանում հնարավոր կլինի սովորելու և զարգանալու հավասար ու հասանելի պայմաններ ստեղծել յուրաքանչյուր երեխայի համար»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։