Կանեփը օգտակար բույս է․ այն վարկաբեկվել է տարիներ շարունակ. պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.04.2026 | 15:03
Չնայած ԱՄՆ-Իրան հրադադարին` Բահրեյնում իրանական հարվածից կան վիրավորներ. Իսրայելը շարունակում հարձակումը Լիբանանում
08.04.2026 | 14:52
Մեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն․ ՆԳՆ
08.04.2026 | 14:45
Քննարկվել է Գագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված գումարի գերակշիռ մասը ՀՀ-ին վերադարձնելու հարցը
08.04.2026 | 14:35
Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանի գլխավոր բանակցողը դեռևս հաստատված չէ
08.04.2026 | 14:26
«Հայաստան» դաշինքը հայամետ ուժ է. Իշխան Սաղաթելյանը` Պուտինի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 14:17
Վահան Բիչախչյանը վնասվածք է ստացել իր նախկին թիմի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 14:14
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի որոշումը՝ դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները. Փաշինյան
08.04.2026 | 14:06
Բաքուն ու Անկարան արձագանքել են ԱՄՆ-Իրան հրադադարին
08.04.2026 | 13:57
Հետքայլ  անդունդից. ԵՄ-ն ու մի շարք երկրներ ողջունել են ԱՄՆ-Իրան հրադադարը
08.04.2026 | 13:48
Ձերբակալվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը
08.04.2026 | 13:39
ԱՄՆ-Իրան հրադադարի հայտարարումից հետո նավթի գները կտրուկ նվազել են
08.04.2026 | 13:28
Արբելոա. «Սա այն Մբապեն էր, որին մենք ցանկանում ենք տեսնել»
08.04.2026 | 13:21
Ձերբակալվել են Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը և այլ նախկին պաշտոնյաներ
08.04.2026 | 13:19
Շքեղության հարկ ենք սահմանելու, հարուստները վճարելու են աղքատների փոխարեն. Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 13:10
Փոխնախարարն ու ու Իրանի դեսպանը քննարկել են Քաջարան–Ագարակ ճանապարհի շինարարության ընթացքը
Բոլորը

Կանեփը, որպես բույս, տարիներ շարունակ վարկաբեկվել է։ Մարդկանց մոտ կան տպավորված կարծրատիպեր, սակայն այն նաև օգտակար բույս է։ Այս մասին այսօր ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ արտադրական կանեփը կարող է լայն կիրառություն ունենալ և շատ օգտակար լինել, և այն չպետք է միայն թմրամիջոցի հետ զուգորդել։

«Կանեփ բույսը մեր երկրում այնքան հնուց է աճում, որ փողոցներում էլ անգամ կա։ Հայաստանի ամբողջ տարածքում կանեփ կա, եթե այդպես պայքարում ենք, եկեք ամբողջ կանեփը հավաքենք վառենք․ այդպես հնարավոր չէ։ Շատ լավ է թմրամիջոցների դեմ պայքարելը, բայց այն ինչ մենք ընդունել ենք այս օրենքով, պետությանն օգուտ բերելու համար ենք արել», – նշեց պատգամավորը։

Ըստ Ցիրունյանի՝ արտադրական կանեփը հատկապես օգտակար է գյուղատնտեսության ոլորտում, քանի որ այն վերականգնում է նաև հողերի վիճակը։

«Արտադրական կանեփն ամբողջ աշխարհում մեկ տարի ցանում են կավացած, աղակալած հողերում, քանի որ այս բույսը ջուր չի պահանջում, ինչից հետո այդ նույն հողում կարելի է երեք տարի լոլիկ ցանել։ Այն այդքան հարստացնում է հողը։ Այն նաև օգտակար բույս է։ Խնդրում եմ վերաբերվել շատ ավելի մտածված», – նշեց Ցիրունյանը՝ հորդորելով նման քննարկումների ժամանակ չօգտագործել թմրամիջոց բառը։

Հիշեցնենք, որ արտադրական կանեփի վերամշակման գործընթացի վերաբերյալ քննարկումները սկսվել են 2021 թվականից, և 2022 թվականի ապրիլին կառավարության նիստում վերանայվել էին արտադրական կանեփի արտադրության քվոտաները` մեծացնելով արտահանման և մեծածախ առևտրի համար նախկինում սահմանված քվոտաները։

Մանրամասները՝ տեսանյութում։