ՀՀ-ն չունի՛ Ադրբեջանից տարածքային պահանջ․ մեր խնդիրն է՝ ԼՂ հայերի իրավունքների, անվտանգության ապահովումը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ

-Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահատատել են տարածքային ամբողջականություն ճանաչելու վերաբերյալ իրենց հանձնառությունը․ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29,800 քառակուսի կիլոմետր, և Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքը՝ 86,600 քառակուսի կիլոմետր, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաստորեն, Հայաստանի իշխանությունը ԼՂ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածք։ Ինչո՞ւ։

-Դուք Ձեր խոսքը սկսելիս ասացիք, որ վերահաստատատեցին, այսինքն՝ դա նշանակում է, որ սա արդեն բազմիցս քննարկված, բացատրված, պարզաբանված խոսակցություն է՝ սկսած դեռ անցյալ աշնանից։ Եվ նման հայտարարություն՝ քառակողմ հայտարարություն եղավ Պրահայի հանդիպումից հետո։ Եվ քանի որ դրանից հետո, ըստ էության, բարձրագույն մակարդակով բանակցություններ չէին եղել, այսինքն՝ երկրների առաջնորդների հանդիպումներ տեղի չեն ունեցել, առնվազն այս ձևաչափով, հիմա ևս մեկ անգամ վերահաստատվեց, որ այդ ուղղությամբ ենք առաջ շարժվում։

-Հիմա Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հետ կապված է հայտարարությունը։

-Մենք բազմից ենք ասել, որ մենք Ադրբեջանից տարածքային պահանջներ չունենք, և տարածքային ամբողջականության ճանաչումը վաղուց է տեղի ունեցել։

-Նկատի ունեք Պրահայի հանդիպման ժամանա՞կ։

-Չէ, Մալթայի դեկլարացիայից սկսած։ Եվ մեր խնդիրն այսօր ԼՂ մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության ապահովումն է՝ հնարավոր գործիքակազմով, որի մասին ևս նշվեց Միշելի հայտարարության մեջ։ Նախ ես չեմ կարծում, թե այս հանդիպման արդյունքներով կան նոր բաներ, որոնց մասին մինչ այդ չէր ասվել։

-Նոր բան էր այն, որ ներկայացվեցին պետությունների տարածքների թվերը․․․ Ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Պրահայում, բայց այնտեղ թիվ չկար գրված, դա մեկնաբանվում էր, որ ճանաչվեց, բայց ԼՂ-ն տարածքային վեճի առարկա չէ և կարող է նաև ինքնորոշվել, անկախանալ, պոկվել Ադրբեջանից։ Երբ որ այստեղ թիվ է նշվում, դա նշանակում է բացառել այս սցենարը։

-Ես չգիտեմ ով ինչ է ենթադրում, բայց մենք մեր բոլոր քայլերի մասին շատ պարզ բացատրում ենք՝ տարբեր հարթակներում՝ ԱԺ ամբիոնից, կառավարության նիստերում, այսպիսի հայտարարություններ են լինում, երբ որ մենք էլ ենք ստորագրում, և այդտեղ որևէ նորություն չկա․․․ Ցանկալի մտածողության արգասիքները պետք չէ բելեր քաղաքական դեբատների դաշտ։ Ասվել է այն, ինչ ասվել է։ Խնդիրը այս պայմանավորվածությունների կատարումն է եղել Ադրբեջանի կողմից։ Երբ որ կարդում ենք հայտարարությունը, ըստ էության՝ մեզ համար նորություն չկա, հակառակը՝ մեզ համար բավական օգտակար բաներ կան, երբ որ թվեր են նշվում, որ ՀՀ տարածքը 29 800 քառ․ կմ է, ոչ թե այնհայտ սահմաններով տարածք է․․․, դա մեր օգտին է, և հիմա պետք է կողմերը հետամուտ լինեն, որ այդ պայմանավորվածությունը տեղի ունենան։ Ինձ համար տարօրինակ է, որ ամեն մի այսպիսի հայտարարությունից հետո այսպիսի աղմուկ է բարձրանում՝ նույն թեզերով։

-Հետևում էի սոցցանցերին, ձեզ մեղադրում են՝ ասելով՝ գնացիք Ղարաբաղը ճանաչեցիք Ադրբեջանի տարածք։

-Մի քանի տարի է՝ ասում են, էլի։ Պարտված պատերազմն էլ են ասում՝ տարաք հողեր հանձնեցիք․․․ Հերթական հանդիպումից հետո աղմուկ է բարձրացվում, եկեք դադարեցնենք այս աղմուկը։ Տարածքային ամբողջականությունների մասին թեզը առնվազն Պրահայի հանդիպումից ի վեր կա, բայց մենք բազմիցս հղումներ ենք կատարել մեր կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերին։ Հիմա Արցախի մեր հայրենակիցներ իրավունքների և անվտանգության մասին է խոսքը, միշտ էլ ասվել է, որ սա ուրիշ վեճ է, ոչ թե տարածքային վեճ է։ Հիմա մենք գնում ենք կարգավորման, որը, կարծում եմ, պետք է որ ձեռնտու լինի թե՛ ՀՀ-ում ապրող հայերին, թե՛ Արցախում ապրող հայերին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան