Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալը կրկին կալանավորվել է. գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը բավարարվել է

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 5-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի բողոքը՝ մեղադրյալ (ամբաստանյալ), Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալ Վ.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով (վարույթով) 2017 թվականի նոյեմբերի 3-ին Վ.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում, քանի որ Վ.Ա.-ն, մասնակցելով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկմանը, դատարանի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո, դիմել էր փախուստի:

Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Վ.Ա.-ն 2021 թվականի նոյեմբերի 4-ին հայտնաբերվել և բերման էր ենթարկվել Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Նույն օրը Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալ Վ.Ա.-ն տեղափոխվել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

2021 թվականի նոյեմբերի 5-ին Վ.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը), 324-րդ հոդվածի 2-րդ մասով մասով (պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (պաշտոնեական կեղծիք կատարելը), 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք):

2021 թվականի դեկտեմբերի 16-ին հսկող դատախազը հաստատել էր մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2021 թվականի դեկտեմբերի 29-ին դատարանը, քննելով Վ.Ա.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածությունը, որոշել էր կիրառել այլ խափանման միջոց՝ 5 մլն դրամ գրավ:

Առաջին ատյանի դատարանի նշված որոշումը դատախազի կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան: Վերաքննիչ դատարանը որոշել էր անփոփոխ թողնել Վ.Ա.-ի վերաբերյալ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

2023 թվականի ապրիլի 6-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացրել էր վճռաբեկ բողոք, որն ընդունվել էր վարույթ:

2023 թվականի մայիսի 5-ի որոշմամբ` ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի վճռաբեկ բողոքը:

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի մայիսի 8-ին որոշումն ուղարկել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ որոշման պահանջներն անհապաղ կատարելու հանձնարարությամբ: