363 գազելներ կփոխարինվեն 143 ավտոբուսներով․ գոծող երթուղային ցանցը թվայնացվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երևանում նոր ավտոբուսների երթուղի դուրս գալու աշխատանքների շրջանակում N3 և N12 գազելային երթուղիները կփոխարինվեն 1 ավտոբուսային երթուղիով, քանի որ դրանք կրկնվող գծեր են։ Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։

Նշենք, որ Երևանում «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներով սպասարկվող միկրոավտոբուսային 24 երթուղի կա։

«Գործող երթուղային ցանցում թվով 363 շարժակազմ «Գազելները» կփոխարինվեն 143 ավտոբուսով, ինչի շնորհիվ երթևեկությունը համեմատաբար կթեթևանա։ Առաջին փոփոխությունները Երևանում կսկսեն երևալ հունիսի 1-ից, մասնավորապես, N3 և N12 միկրոավտոբուսային գազելային երթուղիները փոխարինվելու են 1 ավտոբուսային երթուղիով։ N13 երթուղին նույնպես փոխարինվելու է։ Նշված երթուղիների ավտոբուսները լինելու են ZhongTong մակնիշի։ Փոփոխությունները տեսանելի կլինեն յուրաքանչյուր 15 օրը մեկ պարբերականությամբ»,– նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով` այս աշխատանքների ավարտը լինելու է օգոստոսի 15-ին, ժամանակացույցն էլ հստակ գծված է։

Հունիսի 1-ի դրությամբ լինելու են նաև այլ փոփոխություններ` N5 ավտոբուսային երթուղին կփոխարինվի MAN տիպի ավտոբուսներով։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ նոր երթուղի կներդրվի դեպի «Զվարթնոց» օդանավակայան (MAN տիպի ավտոբուսներ են լինելու), որի երթուղին լինելու է այսպիսին` «Զվարթնոց»–Իսակովի պողոտա–Հաղթանակի կամուրջ–Մաշտոցի պողոտա–Ֆրանսիայի հրապարակ։ Այն աշխատելու է 45 րոպե պարբերականությամբ։

Ավինայնն վստահեցրեց` նշված փոփոխությունների արդյունքում մինչև սեպտեմբերի 1-ը մայրաքաղաքում «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներով սպասարկվող գծերը փոխարինված կլինեն նոր ներկրված ավտոբուսներով։

Մանրամասները՝ տեսանյութում։