«Նորմալ չէ, որ փոսը փորում, ամիսներով չեն լցնում»․ փոսալցման, գծանշման մրցույթներ այլևս չեն լինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հաջորդ տարվանից առանձին փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման մրցույթներ չենք անելու, դրանք լինելու են փաթեթով, ամսական կատարողականներով, և 2 կամ 3 տարով ճանապարհների սպասարկման պատասխանատուն դառնալու է ճանապարհաշինարարական ընկերությունը, Երևանի քաղաքապետանարի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։

«Ֆիքսելո՞ւ ենք, որ փոսը, եթե փորվեց, նույն օրը պետք է լցվի»,- հետաքրքվեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այո՛, դրանք բոլորը քննարկվում են և պայմանագրում տեղ են ունենալու», – պատասխանեց Գրիգորյանը՝ հավելելով, որ աշխատանքներին տեմպ է տրվել, բայց այդ տեմպը դեռ գոհացուցիչ չէ։

«Հասկացանք, լավ մյուս տարվանից այլ մեթոդաբանություն ենք դնում, բայց կրկին նորմալ չէ, որ շաբաթով, ամսով փոսը փորված է, և որևէ բան տեղի չի ունենում։ Եթե չեն կարողանալու սպասարկել, թող հրաժարվեն այդ պայմանագրերից։ Այդ որակի աշխատանքը շատ վատ ենք դիտարկում և, հետևապես, համապատասխան վերաբերմունք ենք ունենալու իրենց նկատմամբ՝ բոլոր հաջորդ փուլերում», – նշեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։