«Ազգային-ազատագրական» ընկալումները պետք է վերաիմաստավորվեն. ապաքաղաքական զրույց Սիրանուշ Դվոյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է գրականագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սիրանուշ Դվոյանը: Նրա կարծիքով՝ հայրենասիրության տարանջատումը «խորհրդահայկականի» և «անկախականի» բավականին պայմանական է և արդարացված է այնքանով, որքանով կարող է կապվել տարբեր դարաշրջաններում հասարակական տրամադրությունների հետ: Ընդ որում, խորհրդային շրջանը բացարձակապես միատարր չէ, և 1920-30-ական թվականների հայրենասիրության մեկնությունը խիստ տարբերվում է 1960-70-ականների ընկալումներից:

Կարելի՞, արդյոք, ուշ խորհրդային շրջանի մտավորական վերնախավում տիրապետող հայրենասիրական խոսույթը համարել «ռոմանտիկ», իսկ անկախության շրջանինը՝ «պրագմատիկ»: Ըստ հաղորդման հյուրի՝ խորհրդային այդ շրջանի գրականությունն իսկապես իր հիմնական սյուժեներով կապված է Ցեղասպանության պատմական տրավմայի հետ, և այդ ստեղծագործությունները մեծապես նպաստել են 1988 թվականի ազգային վերելքին, ինչպես նաև Երրորդ հանրապետության կայացմանը: Իսկ դրան հետևող պրագմատիզմն անխուսափելի էր, քանի որ պետությունը պետք է բնականոն հարաբերություններ ունենա հարևանների հետ:

«Ազգային-ազատագրական» բառակապակցությունը Հայաստանում ժամանակ առ ժամանակ ձեռք է բերում խիստ բացասական երանգավորում և ներկայացնում է դատարկ ճամարտակությանը գրեթե հավասարազոր: Մեկնաբանելով նման դրսևորումները՝ գրականագետը կարծիք է հայտնում, որ 2018 և 2020 թվականների իրադարձություններից հետո այն ընկալումները, որոնք ձևավորվել էին 19-րդ դարի 70-ական թվականներին, պետք է ոչ թե մերժվեն, այլ վերաիմաստավորվեն: Իսկ թե որոնք են լինելու հասարակության համար ընդունելի պատումները, պարզ կդառնա մոտակա տասնամյակներում:

Մանրամասները տեսանյութում:

Արամ Աբրահամյան