Նախորդ տարի 20 մլրդ դրամի պետական գույք է վաճառվել. Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022թ․ 3 առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասերի մասնավորեցման արդյունքում օտարվել է 12 միավոր անշարժ գույք, 102 ավտոմեքենա։ Արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 7.9 մլրդ դրամ։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով «Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը»։

«Նախորդ տարի ընդհանուր առմամբ օտարվել է 20.1 մլրդ դրամի գույք։ Բայց կան գույքեր, որոնք օտարվել են վճարման 5-ամյա գրաֆիկով, և այդ օտարումների արդյունքում գումարները մուտք կարվեն առաջիկա տարիների ընթացքում։ Այդ պայմանի դիմաց ընկերությունները խոստացել են 83 մլրդ դրամից ավելի ներդրում կատարել ու հավելյալ աշխատատեղեր ստեղծել»,- նշեց սանոսյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում մասնավոր տարածքներում վարձակալության հիմունքներով տեղակայված պետական 16 հիմնարկների տրամադրվել են տարածքներ։ Գործընթացի արդյունքում շուրջ 60 տոկոսով կնվազի պետական բյուջեից վճարվող վարձակալության ընդհանուր գումարը։

Պետական գույքի վարձակալությունից ստացվող գումարները 2022-ին ավելացել են 67.7 տոկոսով։

Մանրամասները՝ տեսանյութում։