Հենրիխ Մխիթարյանը՝ «Միլան» -«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Միլան» -«Ինտեր» առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է խաղից անմիջապես հետո։

Հիշեցնենք՝ երեկ կայացած միլանյան դերբիում «Ինտեր»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Միլան» -ի դարպասը։ Երկու գնդակներն էլ խփվեցին առաջին խաղակեսի սկզբնամասում ընդամենը 3 րոպեի տարբերությամբ։ Նախ՝ 8-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Էդին Ջեկոն անկյունայինի խաղարկումից հետո։ 11-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը՝ գեղեցիկ գոլի հեղինակ դառնալով Ֆեդերիկո դի Մարկոյի փոխանցումից հետո։ Հայաստանի հավաքականի նախկին ավագը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղում։ Մխիթարյանը երկրորդ խաղակեսում փոխարինվեց, իսկ «Միլան»-ին այդպես էլ չհաջողվեց մինչև խաղավերջ խոցել սկզբունքային մրցակցի դարպասը։

Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին։ Երկու խաղերի արդյունքում հաղթողը Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղա «Մանչեսթեր Սիթի»- «Ռեալ-Մադրիդ» զույգի հաղթողի հետ։