Կամավորների վերաբերյալ հարկային դաշտը ինչպե՞ս է լինելու․ Դավիթ Ամիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել է խորհրդարանական լսումներ «Կամավոր աշխատանքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Այն խորհրդարանական լսումներին ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

Նախարարը նշեց, որ սահմանվել է կամավոր հասկացությունը, վստահեցրել է, որ օրենքը կնպաստի կրթություն-աշխատաշուկա արդյունավետ գործակցությանը և մրցունակ աշխատաշուկա ունենալուն: Ըստ նախագծի՝ կամավորների հետ կկնքվի քաղիրավական պայմանագիր: Նախարարը հստակեցրեց, որ հանրապետությունում մինչ օրս չկա կամավորների կարգավիճակ, որը նրանց կտարբերեր անօրինական աշխատողներից։

«Նախագծում հարկային դաշտի հետ կապված մանրամասն ձևակերպումներ չկան։ Կամավորների վերաբերյալ հարկային դաշտը ինչպե՞ս է լինելու՝ հաշվի առնելով, որ մեր Հարկային օրենսդրության շատ դրույթներ երկակի մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Արդյո՞ք հաշվարկված են բոլոր ռիսկերը»,- դիմելով նախարարին՝ հետաքրքրվեց «Հոգեբանների հայկական գիտական միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը։

Սարգսյանն ի պատասխան նշեց, որ նախագիծը մշակելիս բավական երկար քննարկվել են ՊԵԿ-ի և Առողջության և աշխատանքի տեսչության վերահսկման մեխանիզմների, հաշվետվողականության մեխանիզմների վերաբերյալ հարցերը։ «Կարևոր է պայմանագրի առկայությունը, ուրիշ որևէ վերահսկման մեխանիզ չունեն։ Կազմակերպությունների մտահոգություններն այդ ռիսկերի առումով հիմք չունեն։

Ռիսկերը մեծ կլինեին, եթե բոլոր մասնավոր ընկերությունները հնարավորություն ունենային կամավորներ ներգրավել, իսկ ներկայացված նախագծի համաձայն՝ երեք սուբյեկտ կարելի է առանձնացնել, որոնք դրա հնարավորությունը կունենան՝ պետություն, շահույթ չհետապնդող կազմակերպություններ և 100 տոկսով պետության սեփականություն հանդիսացող շահույթ հետապնդող կառույցներ: Ռիսկերը կառավարելի են՝ այս նախագծով։»։

Մանրամասները՝ տեսանյութում։