Թուրքիայի կուսակցություններից մեկը Էրդողանի և նրա գործընկերների դեմ հայց է ներկայացրել կոռուպցիայի ու չարաշահումների վերաբերյալ

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի Ժողովրդական ազատագրական կուսակցությունը (HKP) հայց է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա մերձավորների դեմ՝ 2007 թվականին օդանավակայանի շահագործման մրցույթում կոռուպցիայի և չարաշահումների համար, գրում է Gercek news-ը։

Կոռուպցիոն կապերը բացահայտվել են Ալի Յեշիլդաղի կողմից՝ թուրքական Media Group-ի սեփականատեր Հասան Յեշիլդաղի եղբոր, որը նախագահ Էրդողանի ամենավստահելի աջակիցներից է։ Յեշիլդաղն այդ մասին պատմել է պետական պաշտոնյաների և նրանց համախոհների կողմից կոռուպցիայի ու ապօրինությունների մասին տեսանյութերի շարքում:

Նա պնդում է, որ 2007 թվականին Թուրքիայի հարավային Անթալիայի օդանավակայանի գործունեության մրցույթի ընթացքում Էրդողանը և նրա մերձավորները համաձայնվել են փաստաթղթեր գողանալ Celebi Holding-ի թղթապանակից, ինչը հանգեցրել է նրանց հայտի որակազրկման և ապահովել, որ IC Investment Holding-ը շահի մրցույթը: Յեշիլդաղը նաև պնդում է, որ Էրդողանն անձամբ 1 միլիարդ դոլար է ստացել կոռուպցիոն սխեմային իր մասնակցության համար։

HKP-ի փաստաբաններն Էրդողանին ու նրա երեք համախոհներին՝ Ալի Իհսալ Արսլանին, Իբրահիմ Ջեջեին և Հասան Յեշիլդաղին մեղադրում են հանցավոր կազմակերպություն ղեկավարելու, մրցութային գործընթացը շահարկելու, կաշառք ստանալու, ազդեցության առևտրով զբաղվելու և իրենց պաշտոնական պարտականությունները չարաշահելու համար։

Յեշիլդաղն իր տեսանյութերում նաև այլ պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության հետ կապված բացահայտումներ է արել։

Էմմա Չոբանյան