Միջազգային հանրապետական ինստիտուտը ակտիվ ներգրավված է եղել․ ԱԺ-ում քննարկում են կամավորական աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել է խորհրդարանական լսումներ «Կամավոր աշխատանքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Որպես ԱԺ-ի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկեր՝ Միջազգային հանրապետական ինստիտուտը ակտիվ ներգրավված է եղել այս նախագծի մշակման և լրամշակման գործընթացում։ Այս մասին հայտարարեց Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթը։

Նրա խոսքով՝ Միջազգային հանրապետական ինստիտուտը մեծ ուշադրություն է դարձնում միջգերատեսչական համագործակցությանը և հաղորդակցությանը, ինչպես նաև ներառական և մասնակցային գործընթացներին, և այսօրվա հանդիպումը դրա վառ օրինակ է։

«Մենք աջակցել ենք թիրախային մի շարք խմբերի հետ հանդիպումների կազմակերպման գործում և այսօր հպարտ ենք, որ այսօր այստեղ մասնակցում ենք հանրային լսումներին։

Հուսով եմ, որ լսումներն օգտակար կլինեն բոլոր կողմերի համար, քանի որ կկարողանան հայտնել իրենց կարծիքները, և գործընթացը կլինի ավելի ներառական»,- նշեց՝ Ուիթը՝ մաղթելով արդյունավետ քննարկում և վստահեցնելով, որ Միջազգային հանրապետական ինստիտուտը պատրաստ է տրամադրել ցանկացած աջակցություն, որպեսզի ստեղծվի այնպիսի օրենսդրություն, որը կբավարարի շահագրգիռ բոլոր կողմերի կարիքները։

Մանրամասները՝ տեսանյութում։