Ծառուկյանը չի ընդունում, որ կաշառք է տվել․ այսօր դատական առաջին նիստն էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցութան առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով առաջին դատական նիստը։ Նրանք մեղադրվում են 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի գործով։

Ազգային անվտանգության ծառայությունը երկու տարի առաջ խուզարկություն իրականացրեց Ծառուկյանի առանձնատանը, որից հետո հայտնեց ընտրողներին կաշառք տալու հոդվածով քրեական գործ հարուցելու մասին։ Ծառուկյանն ու Առուստամյանը մեղադրանքը չեն ընդունում։ Այս գործի վաղեմության ժամկետն անցել է, սակայն նրանք համաձայնություն չեն տվել ժամկետն անցած լինելու հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

«Եթե ես մեղավոր լինեի, համաձայն կլինեի, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով գործը կարճվեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը:

Նման պնդում արեց նաև Առուստամյանը: Այս գործին ընթացք է տրվել Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին ենթադրյալ կաշառք տալու գործով «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանի բնակարանում իրակայացված խուզարկության արդյունքում։ Հենց այս խուզարկության արդյունքում են հայտնաբերել ենթադրյալ ընտրակաշառքին առնչվող փաստաթղթերը։

Ծառուկյանը, սակայն, պնդեց, որ ինքը որևէ փաստաթղթի հետ կապ չունի, նախաքննության ընթացքում էլ այս մասին ցուցմունք է տվել: Սեդրակ Առուստամյանը լրագրողներին ասաց, որ առերեսվել է Վազգեն Պողոսյանի հետ։ Դա նշանակում է, որ Պողոսյանի և Առուստամյանի ցուցմունքներում հակասություններ են եղել: Թե ինչ հակասությունների մասին է խոսքը, Առուստամյանը չմանրամասնեց` նշելով, որ այդ հանգամանքները դատական նիստով հրապարակվելու են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան