Ապարանի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Մայիսի 2-ի ցերեկը 1-02 ծառայություն էր զանգել Ապարան քաղաքի մի բնակչուհի հայտնել, որ իրենց տան կախովի փականը բանալիով բացել և գողացել են համակարգիչ ու պլանշետ: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Ապարանի բաժին: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ. տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ապարանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել է հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Ապարան քաղաքի 42-ամյա մի բնակիչ: Պարզվել է նաև, որ նա տաքսի ծառայություն մատուցող մեկ այլ տղամարդու հետ մեկնել է Երևան` գողոնն իրացնելու:

Մայրաքաղաքում շարունակված օպերատիվ-հետախուզական միջոցառումները իրավապահներին հասցրել են Բագրատունյաց փողոց, որտեղ էլ էլեկտատեխնիկայի մանրածախ առևտրի կետում հայտնաբերվել և առգրավվել են գողացված համակարգիչն ու պլանշետը:

Նախ հայտնաբերվել է Սարալանջ գյուղի բնակիչ տաքսիստը: Հետագա միջոցառումներին աջակցել են նաև Արագածոտնի մարզային վարության քրական հետախույզները, և մայիսի 4-ին, ժամը 23.20-ին, բնակարանային գողության մեջ կասկածվող 42-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժին: Նախաքննական մարմին ներկայացվելուց հետո նա տվել է խոստովանական ցուցմունք:

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: