Ասֆալտը փորվում է՝ նույն օրը պիտի լցվի․ Ավինյանը փոսալցման աշխատանքների վերաբերյալ դիտողություն արեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

«Մենք լուրջ խնդիր ունենք, մեր փոսալցման շինարարների հետ, հատկապես՝ 2-ի, որոնք միասին տարել են 10 լոտ և թե՛ տեխնիկապես, թե՛ հնարավորություններով չեն կարողանում ամբողջ ծավալով, մի քանի խմբերով աշխատանք իրականացնել»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այդ ընկերությունները չունեն համապատասխան տեխնիակական միջոցներ և ասֆալտ ներկրելու համար գործընկեր գործարաններ:

«Մենք սկզբնական շրջանում նրանց կցեցինք մեր այն գործընկերներին, որոնք ունեն ասֆալտի գործարաններ, բայց այստեղ էլ խնդիր է առաջանում, չենք կարող իրենց գործը մենք իրականացնել: Արդեն մեկի մասով ունենք 3 նկատողություն, որ արդեն ծանուցում է լինելու պայմանագրի խզման, և մյուսի մասով ունենք մեկ նկատողություն և հերթական նկատողություններից հետո պայմանագրերի լուծումի է գնալու»,- հայտնեց Գրիգորյանը՝ հավելելով, որ որոշ վարչական շրջաններում փոսալցման աշխատանքներն դեռ չեն էլ սկսվել, հավելեց, որ գնալու են պայմանագրերի լուծարման:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մրցույթի տեխնիկական առաջադրանքում չի եղել դրույթ, որ հավակնող կապալառուն պետք է ուեննա ասֆալտի գործարան, որ փոսը փորելուց հետո չգնան 10 օր մտածեն, թե ինչ անեն այդ ասֆալտի հետ, նոր 11-րդ օրը բերեն կամ չբերեն՝ այդ ասֆալտը վերականգնեն: Այսինքն՝ մենք 10, 15, կամ 20 օր պետք է այդ փոսերով գնանք, մինչև ինքն իր հարցրեը լուծի։
«Պարզ է, որ գործարան ունեցող ընկերությունը պետք է զբաղվի այս ծավալի աշխատանքներով»,-ընդգծեց փոխքաղաքապետը:
Ի պատասխան Խորեն Գրիգորյանը նշեց, որ «Գնումների մասին» օրենքը թույլ չի տալիս հավելյալ պայմաններով ծանրաբեռնել հայտը, մրցակցություն ապահովելու համար:

«Ուզում եմ հասկանալ՝ «Գնումների մասին» օրենքը մեր փոխարեն կարողանում է քաղաքականություն որոշի/: Որովհետև մենք ուզում ենք, որ փոսերը քանդվեն և միանգամից դրանից հետո փոսալցվեն՝ նույն օրը: Միգուցե պետք էլ չէ, որ տեխնիկական առաջադրանքում գրվի՝ պետք է գործարան լինի, այլ պետք է գրվի, որ փոսերը քանդման նույն օրը պետք է լցվեն, հետևապես կմասնակցեն այն ընկերությունները, որոնք որ այդ հնարավորությունն ունեն»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, որ նման հնարավորություն չունեցող ընկերությունները չեն մասնակցի մրցույթին, քանի որ կհասկանա, որ տույժերի կենթարկվեն:
Քաղաքապետարանի գնումների վարչության պետը հաստատեց, որ կարող են մրցույթի տեխնիկական առաջադրանքում նման կետ ավելացնել:

Մանրամասները՝ տեսանյութում։