«Թումո Փարիզ»-ի աշխատանքը կմեկնարկի սեպտեմբերի 25-ից

Լուրեր

17.03.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է, որ Իրանի պատերազմը «շուտով կավարտվի»
17.03.2026 | 12:10
Արարատ Միրզոյանն Օման է մեկնում // ԵՄ-ն արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան․ ԼՈՒՐԵՐ
17.03.2026 | 12:02
Նավթի գները նվազել են
17.03.2026 | 11:53
Պապիկյանը ԿԿՀ է ներկայացրել Իրանի ՊՆ զոհված նախարարից ստացած նվերը
17.03.2026 | 11:52
Զարեհ Սինանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.03.2026 | 11:46
Ձեր միջոցո՞վ է Փաշինյանը Գզոյանին դիմում գրելու ցուցում տվել. Ժաննա Անդրեասյանի մեկնաբանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 11:42
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածի հետևանքով 400 զոհի մասին
17.03.2026 | 11:34
Հայաստանի Պրեմիեր լիգա․ Առաջատարի հաղթանակը, լավագույն ռմբարկուի դուբլն ու տուրի տեսաամփոփումը
17.03.2026 | 11:23
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.03.2026 | 11:20
Իրանի ԱԳ նախարարը հերքում է, որ պատերազմի սկսվելուց հետո շփում է ունեցել Ուիթկոֆի հետ
17.03.2026 | 11:09
Բաղդադում ԱՄՆ դեսպանատունն ԱԹՍ-ների հարվածի է ենթարկվել
17.03.2026 | 11:07
Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
17.03.2026 | 11:00
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Օման
17.03.2026 | 10:52
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել
17.03.2026 | 10:44
ՀՀ-ին միայնակ չենք թողնի արտաքին միջամտության դեմ. Կալլասը հայտնել է ԵՄ արագ արձագանքման խումբ ուղարկելու մասին
Բոլորը

Փարիզում տեղի է ունեցել «Թումո Փարիզ» կենտրոնի հանրային պաշտոնական ներկայացումը՝ քաղաքապետ Անն Իդալգոյի և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի ներկայությամբ: Ինչպես տեղեկացրին «Թումո» կենտրոնից, միջոցառման ընթացքում հայտարարվել է, որ «Թումո Փարիզ»-ի աշխատանքը կմեկնարկի սեպտեմբերի 25-ից՝ տեղակայվելով Forum des Images կենտրոնում՝ Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում:

Թումո Փարիզը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին միջազգային կենտրոնն է: Այն անվճար կրթություն կապահովի 12-ից 18 տարեկան շուրջ 1500 պատանու: Կենտրոնում ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու բազմաթիվ ոլորտներ, այդ թվում` ֆիլմերի ստեղծում, ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, խաղերի ստեղծում, եռաչափ մոդելավորում, նկարչություն և երաժշտություն: Թումո Փարիզը գտնվում է Ֆրանսիայի ամենամեծ կենտրոնական կայարանին կից, և ըստ քաղաքապետ Անն Իդալգոյի` Թումոն կդառնա երիտասարդության հաղորդակցման խաչմերուկ, որտեղ նրանք ոչ միայն կուսումնասիրեն նոր հմտություններ, այլ նաև իրականություն կդարձնեն իրենց ամենաստեղծագործ գաղափարներն ու թվային փորձարկումները: Կենտրոնի բացման նախաձեռնությունը մեկնարկեց դեռ 2016 թվականին, երբ Թումո Երևան իր այցի ժամանակ Իդալգոն և Մարի Լու Փափազյանը Փարիզում կենտրոն բացելու պայմանավորվածություն ձեռք բերեցին: Բազմաթիվ աշխատանքային այցերից, ծրագիրը ֆրանսերենին ադապտացնելուց և բոլոր հարմարությունները ապահովելուց հետո Թումո Փարիզն արդեն լիովին պատրաստ է մեկնարկին: Հուլիսի 3-ին փարիզյան կենտրոնին վերջերս միացած աշխատակիցները Ֆրանսիայից կժամանեն Թումո Երևան` սկսելու վերապատրաստման հագեցած ծրագիր։ «Թումո Փարիզի բացումը մեզ համար շատ կարևոր իրադարձություն է», ասաց Մարի Լու Փափազյանը: «Այս քայլով մեկնարկում է մեր միջազգային տարածումը, որը թույլ կտա Թումոյի կրթական նոր մեթոդները հասանելի դարձնել միջազգային հանրությանը՝ միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանում 25 Թումո կենտրոններ բացելու համար անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսները»: