Ադրբեջանի դիրքերը մոտ են Կապանի օդանավակայանին, բայց անվտանգության խնդիրներ չպիտի առաջանան․ Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.01.2026 | 23:44
Երևանում անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է
29.01.2026 | 23:39
Ոստիկանները Գյումրիում շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմին
29.01.2026 | 23:26
Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի խաղաղության և ժողովրդավարության օրակարգը
29.01.2026 | 23:12
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
29.01.2026 | 22:55
Պարույր Հովհաննիսյանն ու Անտոնիու Գուտերեշը քննարկել են գլոբալ մարտահրավերները
29.01.2026 | 22:40
Վերահաստատվել է հայ-ռուսական համագործակցության շարունակականությունը. Արամ Ղազարյանն ընդունել է Վյաչեսլավ Բուտկոյին
29.01.2026 | 22:26
Քալիֆորնիայի հայերը թիրախավորվում են Թրամփի վարչակազմի՝ ազգությամբ թուրք պաշտոնյայի կողմից․ OC media
29.01.2026 | 22:13
Էրդողանը Թրամփին առաջարկել է ԱՄՆ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողով անցկացնել
29.01.2026 | 22:00
Նախկին նախագահներին սպասարկող նոր ուժեր են ձևավորվում, որոնք ասում են՝ նախկինների հետ չեն գործակցելու․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 21:45
Հին կառավարիչ, նոր խոստումներ․ «Սիտրոնիկս»-ը կրկին «ՌԱՕ Մարս»-ում և Մերգելյանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 21:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.01.2026 | 21:27
Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը հաստատվել է. ՀՀ ԱԳՆ
29.01.2026 | 21:26
Մեծ Բրիտանիայի վարչապետը նոր գործակցություն է փնտրում Չինաստանի հետ, մինչդեռ Թրամփը վերաձևավորում է միջազգային հարաբերությունները․ անդրադարձ
29.01.2026 | 21:13
Երևանում և 3 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.01.2026 | 21:00
Մարդը բանտում 8 անգամ կտրում է մատները և, ի վերջո, ինքնասպանություն գործում, ո՞ւր էր համակարգը․ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ

-Օրերս իրականացվեց Երևան-Կապան փորձնական թռիչք, ինքնաթիռը մոտ 48 րոպեում հասավ Կապան։ Մարդկանց հետաքրքրում է, թե, ի վերջո, կգործի՞ Երևան-Կապան ուղիղ չվերթը։

-Պետք էր առաջին անգամ փորձարկել, որովհետև և՛ ուղու, և՛ վերելքի ու վայրէջքի հետ կապված մի շարք նոր սխեմաներ էին գծվել, և դրանք պետք էր օդանավակայանում փորձարկել։ Ամբողջովին փորձնական, տեխնիկական թռիչք կատարվեց, միայն մասնագետներն էին մասնակցում, այսինքն, օդաչուներից զատ` ինքնաթիռում կային մասնագետներ, որոնք գրանցում էին ամեն ինչ։ Կարող ենք փորձնական թռիչքը, ընդհանուր առմամբ, շատ հաջողված համարել․ ինչ պլանավորել էին, կարողացան իրականացնել, նաև արձանագրեցին թերությունները։

-Կայի՞ն խնդիրներ։

-Այո՛, որոշակի հարցեր կան՝ կապված նավիգացիայի հետ, ինչպես նաև այլ հարցեր։ Լավն այն է, որ ենթադրվում էր, որ նման հարցեր կլինեն, դրանք ֆիքսվեցին, և հիմա այդ հարցերի լուծման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։

-Մոտավորապես կարո՞ղ եք ժամկետ նշել, թե երբվանից կկարողանան մարդիկ օգտվել այդ թռիչքներից և որքան կարժենա ուղեվարձը, թռիչքները երկկողմանի՞ կլինեն, թե՞ ոչ։

-Դեռ հստակ չէ։ Դեռևս մասնագիտական վերլուծություններ են կատարվում։ Չի բացառվում, որ նորից փորձնական տեխնիկական թռիչք իրականացվի։ Բայց, իհարկե, վերջնական նպատակը կանոնավոր չվերթներ կազմակերպելն է։ Այս պահին դեռ ժամկետ չենք կարող նշել, բայց հնարավորինս ամեն ինչ արվում է, որպեսզի տեխնիկական փորձնական փուլը հաղթահարենք։ Նաև կազմակերպչական հարցեր կան։ Դրանք ներքին չվերթներ են լինելու, որի պարագայում կազմակերպչական հարցերն այլ են, նաև «Զվարթնոց» օդանավակայանում որոշակի կազմակերպչական հարցեր կան լուծելու։ Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են իրականացվում։

-Իսկ ուղեվարձը բոլորի՞ն հասանելի կլինի, թե՞ միայն, այսպես ասած, էլիտաներին։

-Այս պահին գների մասին վաղ է խոսել, բայց մեր նպատակն է այնպես կարգավորել, եթե կարիք լինի, նաև կառավարության միջամտությամբ, որ բոլորին հասանելի լինի։

-Իսկ մե՞կ ինքնաթիռ է գործարկվելու։

-Այս պահին դեռ մեկ ինքնաթիռ է փորձարկվում, որը 19 ուղևորի կարող է փոխադրել։ Հետագայում գործընկերների հետ համագործակցված կաշխատենք և, անհրաժեշտության դեպքում, նաև այլ ինքնաթիռներ կգործարկվեն։

-Պարո՛ն Սանոսյան, իսկ անվտանգային հարցը հաշվի առնվե՞լ է։ Կապանի օդանավակայանի մոտակայքում ադրբեջանական դիրքեր կան, և մարդկանց մոտ հարց է առաջանում, թե որքանո՞վ են անվտանգ լինելու այդ թռիչքները, հատկապես՝ ռազմական լարված փուլերում։

-Իսկապես Կապանի օդանավակայանին բավականին մոտ են ադրբեջանական դիրքերը, բայց մյուս կողմից՝ սա քաղաքացիական ավիացիա է, և թռիչքներն ու վայրէջքներն ամբողջությամբ պետք է տեղի ունենան մեր տարածքում, հետևաբար, կարծում ենք, որ անվտանգության հետ կապված հարցեր չպետք է առաջանան։ Եվ ինչպես քաղաքացիական ավիացիաներ գործում են տարբեր երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում, այնպես էլ մեզ մոտ պետք է գործի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան