ՀՀ բնակչության 64 տոկոսը չի վստահում քաղաքական որևէ գործչի. Աննա Նաղդալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հանրային լրագրության ակումբը կազմակերպել է «Պայքար ապատեղեկատվության և քարոզչության դեմ․ երկխոսություն դրանց դիմակայության ռազմավարությունների շուրջ Հայաստանում և դրա սահմաններից դուրս» խորագրով համաժողովը։ Համաժողովն անցկացվում է ՀԼԱ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։

Համաժողովի նպատակն է երկխոսություն ծավալել միջազգային և հայաստանյան հեղինակավոր փորձագետների, ոլորտային մասնագետների, քաղաքական գործիչների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև՝ քննարկելու ապատեղեկատվության մարտահրավերները, քարոզչական ժամանակակից մեթոդներն ու նոր տեխնոլոգիաների ազդեցությունը մանիպուլյացիաների ու քարոզչության սփռման գործում։

ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ, Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրերի ղեկավար Աննա Նաղդալյանը համաժողովի ընթացքում տեղեկացրեց, որ այս տարվա մայիսի մեկին հրապարակվել են Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից իրականացված հարցախույզի արդյունքները։

«Այնտեղ կա մեկ ցուցանիշ, որը պետք է ելման կետ լինի ցանկացած հաղորդակցություն մշակելու գործում․ ՀՀ բնակչության 64 տոկոսը չի վստահում քաղաքական որևէ գործչի։

Վսատհության անկում է նկատվում նաև այն գերատեսչությունների նկատմամբ, որոնք ավանդաբար վստահության բարձր ցուցանիշներ են ունեցել։

Հասարակությունը չգիտի ում վստահել․ հասարակությունը ցանկանում է միասնական հստակ դիրքորոշում լսել»,- նշեց Նաղդալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։