Հովիկ Աղազարյանին հաջողություն եմ մաղթում. Թագուհի Թովմասյանը՝ իրեն պաշտոնանկ անելու նախաձեռնության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

«Նախ ես պետք է հասկանամ, թե ինչ հիմքով է այդ գործընթացն իրականացվում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի նախաձեռնությանը՝ Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու վերաբերյալ։

Անդրադառնալով դիտարկմանը, որ կա տեղեկություն այն մասին, որ առաջիկայում այդ ստորագրահավաքը կդրվի շրջանառության մեջ։
«Ուղղակի ծիծաղելի է, որ հնարավոր է ուրիշի խոսքի ազատությունը չսահմանափակելը դառնա դատապարտելի արարք Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի համար։ Այսինքն՝ ես պետք է պատգամավորներից որ մեկի բերանը փակեի, որպեսզի իրենք իրենց խոսքի ազատությունը չիրացնեին։

Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, և այդ իրավունքն իրացրել է նաև Էդգար Ղազարյանը։ Ես ուղղակի չեմ կարողանում պատկերացնել, որ հնարավոր է այդպիսի իրավիճակ, բայց ես Աղազարյանին հաջողություն եմ մաղթում։ Ես ուշադրությամբ կհետևեմ հիմնավորումներին, որից հետո իմ տեսակետը կհայտնեմ։ Բայց հիմա դեռ միս ու արյուն չկա այդ պրոցեսի մեջ»,- նշեց Թովմասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։