Արհեստական բանականությունն օգնող գործիք է դառնալու բժիշկների համար. Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ, ինչի շնորհիվ նրանք հնարավորություն կստանան ինքնուրույն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու:

Ներկայումս բուժաշխատողները անհատական լիցենզիա չեն ստանում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիա ստանում են բժշկական հաստատությունները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ օրենքը կարևոր է, քանի որ լիցենզիան այն փաստաթուղթն է, որով իրացվում է բժշկի՝ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքը:

«Մենք չունենք լիցենզավորման համակարգ, և այլ երկրներում բժշկի լիցենզիա չունենալը դիտարկվում է տարօրինակ երևույթ: Իհարկե, մենք հավաստում ենք նրա կրթության վկայագիրը՝ դիպլոմը, բայց լիցենզիան այն փաստաթուղթն է, որը ճանաչում է բժշկի՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ անհատական լիցենզիայի համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է բարձրացնել բուժօգնության և սպասարկման որակը, բացառել մասնագետի կախվածությունը բուժհաստատությունից, հնարավորություն տալ պացիենտին՝ իրացնելու բժշկին ինքնուրույն ընտրելու իր իրավունքը, բժշկի թույլ տված սխալի դեպքում սահմանափակել նրա գործունեությունը` լիցենզիայից զրկելու միջոցով, իսկ կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին) և ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց իրավունք կտրվի բժշկի հսկողության ներքո որոշակի ծավալի բժշկական օգնություն և սպասարկում մատուցել` դրա դիմաց վարձատրվելով:

Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատեց՝ նախաձեռնությունը լավն է, բայց ապագայում առողջապահական ծառայությունների մատուցումը համացանցով շատ տարածված է լինելու, և արդեն իսկ պետք է մտածել՝ ինչպես կարգավորել դաշտը:

«Ես դեմ չեմ, բայց ես չեմ ուզում մենք վիրտուալ իրականության մեջ ապրենք, այսինքն՝ լիցենզավորենք, բայց պարզվի, որ ծառայություն հնարավոր է մատուցել առանց լիցենզիայի»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

«Արհեստական բանականությունն օգնող գործիք է դառնալու բժիշկների համար»,- նշեց Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։