Factor TV-ում փորձաշրջան անցնող լրագրող-ուսանողներն այցելել են Ազգային ժողով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 14:36
Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները
18.07.2026 | 14:18
2026-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ․ ԳԹԿ
18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
Բոլորը

Այսօր՝ մայիսի 3-ին, Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Factor TV-ում փորձաշրջան անցնող հայաստանյան բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներն այցելել են խորհրդարան, շրջայց կատարել ԱԺ նիստերի դահլիճում, հանդիպել Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանին, Լիլիթ Մինասյանին և Հրաչյա Հակոբյանին։

Պատգամավորներն ու ապագա լրագրողները քննարկել են Հայաստանում մամուլի ազատության իրավիճակը, դրան առնչվող խնդիրները, մեդիա ոլորտի առանձնահատկությունները, լրատվամիջոցների ու լրագրողների գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև պատերազմական իրավիճակում ԶԼՄ-ների գործունեությունն ու կեղծ լուրերի տարածման կանխման անհրաժեշտությունը։

«Մենք չենք պատրաստվում սահմանափակել մեդիայի ազատ խոսքը, փորձում ենք ավելի շատ մեդիագրագիտություն սերմանել հասարակության մեջ, որպեսզի մարդն ինքը տարանջատի՝ ինչ կարելի է կարդալ, որն է հավաստի տեղեկություն, որը՝ ոչ»,- երիտասարդ լրագրողներին հավաստիացրել է Հրաչյա Հակոբյանը։

Ուսանողները հնարավորություն են ունեցել պատգամավորներին հարցեր ուղղել մեդիայի դերի, ապատեղեկատվության, լրագրողների անվտանգության, «Տեղեկատվության ազատության մասին» և «Պետական գաղտնիքի մասին» օրենքների վերաբերյալ։

«Եթե պահանջարկ չլինի՝ չի լինի առաջարկ, պետք է հանրությունը մերժի, և ինքնահոս կմարեն կեղծ տեղեկություն տարածող լրատվամիջոցները»,- կարծիք է հայտնել պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, որը մասնագիտությամբ լրագրող է, ուսանողներին պատմել է իր մասնագիտական ուղու մասին ու կիսվել մեդիադաշտի ներկա իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումներով։

«Ասում են, որ դաշտը բևեռացված է, դա նորմալ է։ Բոլորն ունեն իրենց արտահայտվելու հարթակը, դա էլ է ազատություն, որովհետև ժողովրդավարության առաջնորդ համարվող ԱՄՆ-ում մեդիան նույնպես բևեռացված է։ Այս համատեքստում բևեռացված այն  հարթակների դեմ, որոնք ապատեղեկատվություն են տարածում, պայքարելն իմաստ չունի»,- նշել է նա:

Հավելենք, որ «Եվրոպական մեդիահարթակ․ հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցի կառուցում» ծրագրի շրջանակում Factor TV-ն BBC Media Action-ի և Deutsche Welle Akademie-ի հետ համատեղ իրականացնում է Հայաստանի բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների գործնական հմտությունների զարգացման եռամսյա փորձաշրջաններ։ Ծրագիրը նպատակ ունի  աջակցել Հայաստանում որակյալ լրագրության ամրապնդմանն ու  նպաստել մեդիամիջավայրի բարելավմանը։ Փորձաշրջաններին արդեն մասնակցել է ավելի քան 30 ուսանող։

Անի Էվինյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: