Մաքսատունը կեղտի մեջ կորած է, աշխատակիցները գռեհիկ են. Գեղամ Նազարյանը՝ Հայաստան-Իրան սահմանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Ավտոմեքենայով Իրան – Հայաստան սահմանը հատելն իսկական փորձություն է դառնում, Իրանի հատվածում անցումը տևում է մոտ 1 ժամ, Հայաստանի հատվածում` 3-5 ժամ։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ գործադիրին դիմելով իրանահայության և Իրանի քաղաքացիների փոխանցած խնդրով։

«Մաքսատունը կեղտոտ է, չկա նորմալ զուգարան, աշխատակիցները կոպիտ են, գռեհիկ, մարդատար ավտոմեքենաներն ու բեռնատարները նույն հերթի մեջ են։ Եթե Իրանից Հայաստան մտնող մեքենան ունի տուգանք, որի մասին տեղյակ չի, ստիպված է մեքենան թողնել, մոտ 2 կմ ոտքով քայլել, եթե բանկի աշխատակիցը վճարումն ընդունի, կվճարի, եթե ոչ, չի վճարի, տերմինալ չկա։ Ամբողջ տարածքում վայրի, կատաղած շներ են։ Չկա որևէ նշան, բացատրություն, հատկապես հայերեն չիմացող մարդկանց համար, թե ինչ պետք է անել, աղբաման չկա, ջուր չկա․․․ Ասում են` կարո՞ղ է այդպես եք անում, որ Հայաստան չգանք»,- հարցը փոխանցեց Նազարյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ այդ խնդիրների մի մասն իրենք էլ են արձանագրել, դրա համար էլ որոշում են կայացրել Մեղրիում նոր մաքսակետ կառուցել՝ Եվրամիության աջակցությամբ։

«28 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր ենք իրականացնում, որպեսզի ֆունդամենտալ կերպով լուծենք այս խնդիրը»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկություն կա, որ թե՛ իրանահայերը, թե՛ Իրանի քաղաքացիները հաճախ լինեն Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։