Ալեն Սիմոնյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել ՆԳՆ-ում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Կանադայի քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև տեղ ունեցած միջադեպից հետո Ներքին գործերի նախարարության ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Կանադայի քաղաքացի Կարեն Մկրտչյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև Կասկադում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ, Մկրտչյանի պնդմամբ, Սիմոնյանը թքել է իր դեմքին։ Մկրտչյանը նաև հայտնել է, որ Սիմոնյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցներն այդ ժամանակ բռնած են եղել իր ձեռքերից։

Դեպքի առթիվ վարույթ նախաձեռնվելու արձանագրություն չի կազմվել, սակայն Դատախազությունից Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ միջադեպից հետո Ներքին գործերի նախարարության ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը ծառայողական քննության շրջանակներում ստուգելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն և ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայություն:

Դատախազութություն Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը ծառայողական քննության շրջանակներում ստուգելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն և ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայություն:

ԱԱԾ լրատվական ծառայությունից հրաժարավեցին բանավոր մեկնաբանել՝ ՊՊԾ աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն նշանակվել է, թե ոչ՝ պահանջեցին գրավոր հարցում։

Արաքս Մամուլյան