Ինձ համար միայն Նիկոլ Փաշինյանը չէ ՀՀ քաղաքացի․ Աննա Վարդապետյանը՝ վարչապետին առնչվող քրգործերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

Ինչու դատախազությունը որևէ գործ չի հարուցել ՔՊ-ականների նկատմամբ, հաշվի առնելով, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել օրինակ, Արսեն Թորոսյանի կողմից ձկնաբուծարան կառուցելու, ՄԻՊ հանձնաժողովի նիստում որոշ ՔՊ-ական պատգամավորների խուլիգանական դրսևորումների վերաբերյալ։
Լրագրողների հետ զրույցում այս հարցին ի պատասխան գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց․ «Ձեր կողմից նշված բոլոր հրապարակումները, որտեղ կա առերևույթ հանցագործության մասին հաղորդում, քննարկման առարկա են դարձվում, գլխավոր դատախազությունն ունի գործառույթ, ուղարկում է իրավասու քննչական մարմին՝ վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով: Այստեղ որևէ անձի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը չի կարող լինել ինքնանպատակ:
Օրինակ, լինում են դեպքեր, երբ վարույթ չի նախաձեռնվում, որովհետև արարքում բացակայում է խուլիգանական դրդումը և այս իրավիճակում, սուբյեկտիվ կողմից բացակայությամբ պայմանավորված, այդ հանցակազմը անձին մեղսագրվել չի կարող»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք «լեզուդ կկտրեմ» արտահայտությունը կամ նիստերի դահլիճում ոտքով հարվածելը չի պարունակում քրեական հանցակազմ, Վարդապետյանը պատասխանեց. «Հանցակազմն ունի հատկանիշներ։ Այլ բան է, որ արարքը պարսավելի է, հանրային խոսույթի տեսակետից ընկալելի չէ, բայց անպայման չի, որ նման վարքագիծը լինի քրեաիրավական:

Դեռ 2012-ից Վճռաբեկ դատարանն ունի կայուն նախադեպային պրակտիկա, թե ինչ է նշանակում խուլիգանություն: Հստակ սահմանվում է, որ խուլիգանությունը կատարվում է խուլիգանական դրդումներով, այսինքն՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Միջանձնային հարաբերությունները այս խուլիգանական դրդումների մեջ պարզապես չեն տեղավորվում:

Ձեր նշած արտահայտությունները կոնկրետ հանգամանքում հանցակազմ չեն պարունակել: Հակառակ դեպքում, վստահեցնում եմ, որ այդ փաստաթուղթը և դատախազական վերահսկողության է ենթարկվում: Կոնկրետ դատախազական հսկողության շրջանակներում մենք գտել ենք, որ խուլիգանական դրդումներ չկան»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, քրեական հետապնդում է իրականացվում, Վարդապետյանը նշեց, որ քրեական վարույթ հարուցվել, ինչի մասին ընդդիմադիր պատգամավորները նշել են։

Գլխավոր դատախազի խոսքով՝ նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին երկու հաղորդումններն ուղարկվել են կոնկրետ քրեական վարույթի շրջանակներում քննվելու նպատակով։

Իսկ թե ինչ փուլում են գործերը, Վարդապետյանը նշեց, որ ինքը հսկող դատախազը չէ և չգիտի, թե ինչ գործողություններ են կատարվել։

Անդրադառնալով հարցին, թե ինչու Գլխավոր դատախազը տեղյակ չէ այդ գործերից, ընդամենը 2-ն են Նիկոլ Փաշինյանին առնչվում, Վարդապետյանն արձագանքեց․ «37 հազար վարույթ կա հարուցված, և ինձ համար միայն Նիկոլ Փաշինյանը չէ ՀՀ քաղաքացի»։

Նշենք, որ 2021 թվականի հունիսին այժմ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը պահանջել են քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից կատարված «ակնհայտ պետական դավաճանության» փաստով։ Փաստաբանը ներկայացրել է այն հանգամանքները, որոնք, ըստ նրանց, վկայում են թշնամական պետության օգտին և ի վնաս Հայաստանի շահերի վարչապետի գործողությունների մասին:

Բացի դրանից՝ Ստեփանակերտի «ՑՈՐ» զորամասի՝ 2020թ․-ի հոկտեմբերի 12-ին զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները  Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Հաղորդման տեքստում նշված է, որ 2020թ․-ին սկսված պատերազմի պատճառներից մեկը Նիկոլ Փաշինյանի պաշտոնեկան լիազորությունների շարաշահումն է եղել։ Հարազատները, մասնավորապես, հղում են տվել ապրիլի 13-ին ԱԺ-ում վարչապետի արած հայտարարությանը, որտեղ վարչապետն ասել է․ «Ինձ ասում էին՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը, այո, կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։

Մանրամասները՝ տեսանյութում։