Արդյոք ՀՀ-ն Թուրքիայից պաշտոնական ծանուցում ստացե՞լ է օդային տարածքը փակելու մասին․ Քաղավիացիայի կոմիտեի և Flyone Armenia-ի պարզաբանումները

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Օրեր առաջ հայաստանյան գրանցում ունեցող Flyone Armenia ընկերությունը տեղեկացել էր, որ չի կարող օգտագործել Թուրքիայի օդային տարածքը տարանցիկ չվերթներ իրականացնելու համար։ Թե ինչու՝ որևէ բացատրություն չկար։ Երեկ էլ չի կայացել Flyone ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթը։

Ավիաընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, Թուրքիայի ավիացիոն իշխանությունները մայիսի 2-ին Flyone Armenia ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով տարանցման (overflight) հնարավորություն։

Flyone Armenia ընկերությունը միակն է, որ չվերթներ է իրականացնում դեպի Թուրքիա։ Քաղավիացիայի կոմիտեից ասացին՝ չգիտեն ինչու է Թուրքիան փակել օդային տարածքը, դա միայն Flyone Armenia ընկերությա՞նն է վերաբերում, թե՞ Հայաստանի համար է փակ օդը։

«Պաշտոնական որևէ գրություն չենք ստացել, որ Թուրքիան փակել է օդային տարածքը Հայաստանի համար»,- ասաց Քաղավիացիայի կոմիտե մամուլի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանը։

Դեպի Եվրոպա չվերթներ ևս, բացի Flyone Armenia-ից, հայկական որևէ ավիաընկերություն չի իրականացնում։ Թուրքիայի օդային տարածքով անցնող Փարիզ-Երևան չվերթը չի կայացել, որովհետև  Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Թուրքիայի օդային տարածքով տարանցման (overflight) հնարավորություն չեն տվել Flyone Armenia-ին։

Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ միայն Թուրքիայի օդային տարածքով չվերթներ իրականացնելու արգելքի մասին հեռագիր են ստացել, պաշտոնական բացատրություն ավիաընկերությանը չի տրամադրվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական NTV հեռուստալիքին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարայի նման որոշման պատճառը  Երևանում օրերս բացված «Նեմեսիս» հուշակոթողն է։

Նա սպառնացել է, որ եթե «Հայաստանը այդպես շարունակի, ապա Անկարան նոր քայլեր կձեռնարկի»։ «Ես չեմ կարող սա ընդունել։ Ի պատասխան՝ մենք փակել ենք մեր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար։Հանդիպման է գալու միայն Հայաստանի խորհրդարանի նախագահը, բացառապես մենք նրան թույլ ենք տվել (նկատի ունի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այցն Անկարա Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար),-ասել է Չավուշօղլուն։

 

Արփի Հակոբյան