«Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակցին առաջարկել են Հանրապետական դառնալ, մերժումից հետո ազատել են

Լուրեր

12.09.2026 | 19:18
Երևանի կենտրոնում փոշու և ազոտի երկօքսիդի գերազանցումներ են արձանագրվել
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 18:21
Տավուշում հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ ապօրինի տեղափոխվող վառելափայտ
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Բոլորը

ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կազմի մեջ մտնող «Ջրառ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից,առաջատար մասնագետ  Լևոն Թադևոսյանն այն համոզման է, որ իրեն  աշխատանքից հեռացրել են իր քաղաքական հայացքների պատճառով.

 «Ղեկավարությունից ասեցին, արի, դարձիր Հանրապետական, ես չհամաձայնեցի, ինձ հետ Հանրապետական դառնալ չցանկացան մեր հիմնարկի ևս 6 աշխատակից։ Բոլորիս էլ դրանից հետո ազատեցին աշխատանքից։ Մեկը գլխավոր հաշվապահի տեղակալն էր, մյուսն՝ առաջատար մասնագետ:

Մեզ աշխատանքից ազատեցին՝ հիմնավորելով, որ  «Ջրառ» ՓԲԸ-ում սկսվել են կրճատումներ, սակայն  իմ ազատման պատճառն այլ է։ Իմ ազատման իրական պատճառն այն է, որ ես ակտիվորեն մասնակցել եմ «Էլեկտրիկ Երևան» շարժմանը, հիշում եմ՝ բախումներից մեկի ժամանակ էլ ուժեղ հարվածից զրկվեցի իմ մի քանի ատամից։ Այդ շարժումից հետո էլ մշտապես մասնակցել եմ քաղաքական տարբեր ակցիաների, պայքարել եմ ապօրինությունների դեմ, և հենց դա էլ դարձավ պատճառ, որ 2016 թվականի ապրիլին ինձ ազատեցին «Ջրառ» ընկերության նորոգումների և արտադրատեխնիկական բաժնում առաջատար մասնագետի պաշտոնից»։

Լևոն Թադևոսյանին չեն համոզել նաև ընկերության  ղեկավարության բերած պատճառաբանությունները, թե բյուջեում գումար չկա, որովհետև կրճատումից անմիջապես հետո ընկերությունը համալրվել է 15 նոր աշխատակցով. «Մեզ հանեցին, բերեցին նորերին, դա կրճատում չէր, այդ կերպ, պարզապես, ազատվեցին իրենց համար անցանկալի մարդկանցից։ «Ջրառ» ՓԲԸ-ում ղեկավար կազմ փոխվեց, դրանից հետո հանդիպել եմ նոր տնօրենի հետ, անընդհատ ասում են, որ համբերեմ՝  կփորձեն մի բան անել իմ խնդրի վերաբերյալ, իսկ ես ցանկանում եմ, որ ինձ վերականգնեն իմ նախկին աշխատանքին»,- ասաց նա։

Ինչ հիմնավորմամբ են Լեւոն Թադեւոսյանին աշխատանքից ազատել   եւ արդյոք հնարավոր չէ նրան վերականգնել իր նախկին աշխատանքին․ այս հարցերով դիմեցինք «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրինությանը։  Factor.am-ի հետ զրույցում  ընկերության  տնօրեն Կարեն Եփրեմյանն ասաց․

«Ինչպես Լևոն Թադևոսյանն, այնպես էլ աշխատանքից ազատված մյուս աշխատակիցները այս հիմնարկում դադարել են աշխատել դեռևս նախորդ տնօրենի պաշտոնավարման ժամանակ, քանի որ այդ ընթացքում կատարվել են կրճատումներ։ Անձամբ Լևոն Թադևոսյանն իմ նշանակումից հետո եկել  և հանդիպել է ինձ հետ։ Պահանջում է վերականգնել իր նախկին աշխատանքին, սակայն նա 71 տարեկան է՝ օրենքն է ինձ արգելում նման որոշում կայացնել»,-ներկայացրեց  «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենը՝ վստահեցնելով, որ աշխատակիցների քաղաքական հայացքներն իրեն չեն հետաքրքրում, իսկ Լևոն Թադևոյանին նորից աշխատանքի ընդունելը կլինի հակաօրինական։   

Աղավնի Սուքիասյան