9 տարի առաջ որդուն կորցրած մայրը Վլադիմիր Գասպարյանից պարզաբանում պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստից առաջ նրան մոտեցավ 9 տարի առաջ սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը՝ փորձելով որդու սպանության հետ կապված պարզաբանումներ ստանալ։

«Ձեր պաշտոնավարման ընթացքում»,- փորձում էր խոսել կինը, երբ Գասպարյանը սկսեց բղավել, որ հարցերի չի պատախանելու։

«Վե՛րջ, վսյո՛» բացականչեց Գասպարյանը, սակայն կինը չլռեց։ «Ձեր պաշտոնավարման ընթացքում ոստիկանները որդուս են սպանել»,- շարունակեց կինը։

Գասպարյանի մտերիմները հիշեցրին վերջինիս առողջական խնդիրների մասին, որին ի պատասխան Ռուզաննա Ադանայանն ասաց՝ «Ուզում եք իմ առողջական վիճա՞կն էլ վատանա։ Նրա պաշտոնավարման ժամանակ իմ որդուն են սպանել, հասկանո՞ւմ եք»,- ասաց կինը, որից հետո Գասպարյանը հետաքրքրվեց գործի մանրամասներով ու ասաց, թե չի հիշում։

Նշենք, որ Ադանալյանի որդու սպանության դեպքը Գյումրիում է եղել։ Արդեն շուրջ 8 տարի է՝ քննվում է դատարանում։ Ադանլալյանի խոսքով՝ արդեն 5-րդ դատավորն է փոխվել այս գործով։

Արաքս Մամուլյան