Հյուսիս-հարավ ծրագիրը 900 միլիոն է գնահատվել. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մանրամասներ ներկայացրեց Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական ծրագրի վերաբերյալ։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ հետաքրքվել էր, թե Եվրամիության կողմից Հայաստանին հատկացված 2,6 մլրդ եվրոյից որքա՞ն գումար է արդեն մտել Հայաստան։

Սոնա Ղազարյանը նշեց, որ եվրոպական ֆինանսական կառույցների հետ 2022 թվականի դրությամբ արդեն հաստատվել են 195 մլն եվրո արժողությամբ ծրագրեր, և 86,3 մլն եվրո արժողությամբ ծրագրերը հաստատման փուլում են։

«Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ ճանապարհին, ապա 900 մլն եվրո է գնահատվել ծրագիրը, և դա նախապատրաստման փուլում է։ Դուք քաջատեղյակ եք, որ 2,6 մլրդ եվրոն չի նախատեսվել ծախսել մեկ տարում, դա հնգամյա ծրագիր պետք է լիներ։
Եվ առաջին ծրագրով շեշտադրվել է Սյունիքը։ Սյունիքում ոչ միայն ենթակառուցվածքների զարգացումն է, այլ նաև կրթական բաղադրիչ կա՝ դպրոցների, մանկապարտեզների վերաբերյալ։

Անմասն չեն մնացել ոստիկանական բարեփոխումները, որի համար դրամաշնորհ է հատկացվել։ Ոստիկանական ռեֆորմների համար 10 մլն եվրո դրամաշնորհային ծրագիր է ուղղվել, ինչպես նաև 5,2 մլն եվրո դրամաշնորհ՝ սոցիալական ծախսերի նպատակով»,- նշեց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյությում։