Պետական աջակցություն՝ ֆիլմարտադրողներին․ առաջարկվում է վերադարձնել ծախսերի մի մասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների և ծառայությունների համար կատարված ծախսերի գումարի որոշակի մասը հետ վերադարձնել։ Պատգամավորն այս առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի հերթական նիստում՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։
«Ֆիլմն ունի իր բյուջեն, և այդ բյուջեի մեջ ներառված են որոշակի ծախսեր: Մենք օրենքով ամրագրում ենք, որ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերի (Կառավարությունը կսահմանի այդ ապրանքների ցանկը) դեպքում ֆիլմարտադրողները կստանան մինչև 20 տոկոս հետվերադարձ։

Հանդիպման ժամանակ ֆիլմարտադրողները մեզ վստահեցնում էին, որ առաջիկայում այս օրենքի ընդունման դեպքում կունենանք ֆիլմարտադրության էական աճ։ Կան նախնական որոշակի պայմանավորվածություններ Հայաստանում ֆիլմ նկարելու համար։ Ըստ ֆիլմարտադրողների՝ Հայաստանում բնակլիմայական պայմանները լավագույններից են։ Գիտեմ նաև, որ Հնդկաստանից և ԱՄՆ-ից մեծ հետաքրքրվածություն կա Հայաստանում ֆիլմ նկարել»,- ասաց Գաբրիելյանը։

Ըստ նախագծի` ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու չափը, հատկացման համամասնությունը եւ ժամկետները, վերադարձի ենթակա ծախսումները հիմնավորող փաստաթղթերի ցանկն ու ձեւաչափը, ինչպես նաեւ վերադարձը մերժելու, դադարեցնելու եւ պետական բյուջե հետգանձում կատարելու (վերադարձնելու) եւ բողոքարկելու ընթացակարգերը կսահմանվեն Կառավարության որոշումով:

Մանրամասները՝ տեսանյութում։