Պետբյուջեից 1 միլիարդ 160 միլիոն դրամ է փոխանցվել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ին՝ ծանրամարտի ԵԱ-ն կազմակերպելու համար

Լուրեր

03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 1 միլիարդ 160 մլն դրամ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կնքած պայմանագրից։

1 միլիարդ 160 միլիոն դրամի ծառայությունները մատուցել է «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն։ 47 էջից բաղկացած պայմանագրից տեղեկանում ենք, որ այս ընկերությանն է վստահվել առաջնության հետ կապված բոլոր ծառայությունների տրամադրումը, որոնք ներառում են բրենդավորում, գովազդային ծառայություններ, հյուրանոցների ամրագրում, ձայնային, լուսային սարքավորումների ապահովում և այլն։ Ծառայությունների ձեռքբերման այս տարբերակը հանրության համար ոչ թափանցիկ է դարձնում, թե ծառայությունները ո՞ր ընկերություններն են մատակարարել, օրինակ ո՞ր հյուրանոցներում են համարներ վարձակալվել, ի՞նչ տրանսպորտային ընկերություններ են իրականացրել մարզիկների տեղափոխումները կամ ո՞ր ընկերությունից են տեխնիկա վարձակալել։

Նշենք, որ այս ընկերությունը գրեթե մշտապես մասնակցություն ունի բազմամիլիոնանոց պետական գնումներում։ Ապրիլի 30-ին կայացած Ջազի միջազգային օրը Երևանում միջոցառումը ևս այս ընկերությունն է կազմակերպել, որի համար քաղաքային բյուջեից ստացել է շուրջ 90 մլն դրամ։

«Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, հիմնադրվել է 2018 թվականի մայիսի 17-ին՝ հեղափոխությունից մի քանի օր անց։ Մինչև 2022 թվականի մայիսի 3-ը ընկերությունը պատկանել է հիմնադիր, 1992 թվականին ծնված Հրանտ Թոխատյանին։ Նա հայտնի դերասան Հրանտ Թոխատյանի որդին է։ 2022 թվականի մայիսի 3-ին ընկերության բաժնետոմսերի 81 տոկոսը ձեռք է բերել Մարինե Ստեփանյանը, իսկ մնացած 19 տոկոսը մայիսի 12-ին անցել է Վազգեն Պողոսյանին։ Մարինե Ստեփանյանն ու Վազգեն Պողոսյանը, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ԿԸՀ ընտրողների ռեգիստրի, հաշվառված են նույն հասցեում։ Factor.am-ին հաջողվեց պարզել, որ նրանք ամուսիններ են։ Վազգեն Պողոսյանը, բացի ընկերության 19 տոկոսի բաժնետերը լինելուց, նաև տնօրենն է։ Ըստ գնումների պետական համակարգում հրապարակված պայմանագրերի բաժնի՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն պետական կառույցներին ծառայություններ է սկսել մատուցել սեփականատերերի փոփոխությունից հետո։ Վազգեն Պողոսյանը նոր մարդ չէ գնումների ոլորտում։ Նա պետական կառույցներին հիմնականում առանց մրցույթի ծառայություններ մատուցող «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի նախկին սեփականատերերից է։ Նրան է պատկանել ընկերության 50 տոկոսը և տնօրենի պաշտոնը։ Պողոսյանը մինչ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ը տեղափոխվելը «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի բաժնեմասն ընդամենը 25 հազար դրամով վաճառել է ընկերության մյուս 50 տոկոսի սեփականատեր Ռուդիկ Տեր-Գալստյանին։ Այս մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց պետական ռեգիստրից։ Նշենք, որ Վազգեն Պողոսյանն Արմեն Սարգսյանի նախագահության տարիներին զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը։

Ի դեպ, Երևանում ծանրամարտի Եվրոպայի առջնության կազմակերպման համար հայտարարված մրցույթին մասնակցել է նաև «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն։

Նարեկ Կիրակոսյան