Թուրքիայի մեղմ բարեփոխիչը սպառնում է Էրդողանի իշխանությանը․ France 24-ի անդրադարձը

Լուրեր

24.02.2026 | 20:33
Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
24.02.2026 | 20:32
3 օր, թե 4 տարի․ չոր փաստեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:20
ԵՄ-ն ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի` ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու․ «Ազատություն»
24.02.2026 | 20:19
Պապիկյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցությանն առնչվող հարցեր
24.02.2026 | 20:10
ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
24.02.2026 | 20:00
ՔՊ-ն և պրոռուսական ընդդիմությունը մրցում են՝ Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:45
«Իմ կյանքը լուրջ վտանգի տակ է «Վանաձոր»-ի բերդում»․ կալանավորը սպառնալիքներ է ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:37
Մեկ միլիոն այց՝ առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյան
24.02.2026 | 19:27
Երևանում մեկնարկել են Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:10
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին
24.02.2026 | 19:00
Ռուսները կանչել սպառնացել էին, որ եթե ԵՄ գնաք՝ կկորցնեք Արցախը․ հիմա կորցրել ենք, ի՞նչ եք ասելու․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:47
Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 18:35
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
24.02.2026 | 18:26
Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:18
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիենին
Բոլորը

Երկու տասնամյակի իշխանությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավում բախվում է իր կառավարման ընթացքում ամենալուրջ մարտահրավերին։ Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ոչ միայն թուլացրել է իր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) աշխարհիկությունն ու ազգայնականությունը, նա նաև կարողացել է միավորել վեց հիմնական ընդդիմադիր կուսակցություններին իր թեկնածության շուրջ։ Այս մասին ասվում է France 24-ի անդրադարձում։

Լրատվականը նշում է, որ 74-ամյա Քըլըչդարօղլուն լուռ, մեղմ խոսքով կերպար է։ Նրա կերպարն ամփոփելու համար հարմար արտահայտություն է Ֆրանսուա Միտերանի՝ 1981 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների քարոզարշավի կարգախոսը՝ «la force tranquille» («հանգիստ ուժ»):

«Նա Էրդողանի բացարձակ հակապատկերն է՝ ինչպես անհատականության, այնպես էլ քաղաքականության առումով»,- ասել է Le Monde-ի լրագրող և Թուրքիայի հարցերով նախկին թղթակից Մարկ Սեմոն FRANCE 24-ի Le Débat շոուի ընթացքում։ Քըլըչդարօղլուի ինտելեկտուալ ոճը հակասում է Էրդողանի ուժեղ մարդու կերպարին։

«Քըլըչդարօղլուն հաճախ է քննադատվում խարիզմայի բացակայության համար։ Նա չունի Էրդողանի խարիզման, բայց դա իրականում խնդիր չէ այս քարոզարշավում, քանի որ Էրդողանը տարիներ շարունակ Թուրքիայում բևեռացնող կերպար է: Այս համատեքստում ընտրողների մի ստվար զանգված ցանկանում է, որ իրավիճակը հանդարտվի»,- ասել է Թուրքիայի հարցերով մասնագետ, Միջազգային և ռազմավարական հարցերի ֆրանսիական ինստիտուտի փոխտնօրեն Դիդյե Բիլիոնը:

Ըստ հրապարակման՝ Քըլըչդարօղլուն առաջին անգամ մեծ համբավ է ձեռք բերել որպես CHP-ի փոխնախագահ 2007-ին, երբ դատապարտել է կոռուպցիան Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում (AKP): Երկու տարի անց նա պարտվել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։ Միևնույն ժամանակ, Քըլըչդարօղլուի նմանությունը Մահաթմա Գանդիին և նույնքան մեղմ կեցվածքը նրան բերել են «թուրքական Գանդի» մականունը:

Քըլըչդարօղլուն այնուհետև առաջադրվել է 2010 թվականին CHP-ի ղեկավարության մրցույթին և հաղթել ձայների ճնշող մեծամասնությամբ։ Նա աստիճանաբար մեղմել է CHP-ի՝ Աթաթուրքի ավտորիտար աշխարհիկությունը, որը հեգեմոն էր Թուրքիայում։

Քըլըչդարօղլուի համար, որպես ընդդիմության առաջնորդի, ամենամեծ շրջադարձը տեղի է ունեցել 2017 թվականին, երբ նա կատարում էր իր հայտնի «Արդարության երթը»։ Նա Անկարայից Ստամբուլ 450 կիլոմետրանոց երթով է շարժվել` դատապարտելով CHP-ի պատգամավոր Էնիս Բերբերօղլուի բանտարկությունը։

Քեմալ Քըլըչդարօղլուի դիրքերն ամրապնդվել են 2019 թվականի տեղական ընտրություններով, երբ CHP-ն հաղթեց քաղաքապետի ընտրություններում մի քանի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում և Անկարայում: Այդ հաղթանակներով զորացած՝ Քըլըչդարօղլուն կոշտացրեց Էրդողանի նկատմամբ իր տոնայնությունը։

Բացի այդ, նա խախտեց թուրքական քաղաքականության տաբուն՝ հրապարակային հայտարարություն անելով իր կրոնական ինքնության մասին՝ հայտարարելով, որ ալևի է։

«Քըլըչդարօղլուն կլինի Թուրքիայի պատմության մեջ առաջին ալևի նախագահը, եթե հաղթի 2023 թվականի նախագահական ընտրություններում։ Դա կլինի մեծ խորհրդանշական պահ մի երկրում, որտեղ կրոնական և էթնիկ փոքրամասնությունները իրենց հալածված են զգում»,- ասել է Սեմոն։

Էմմա Չոբանյան